Քայլքով դեպի Ամբերդ

FB_IMG_1685641634840

Տոն, քայլարշավ, բարձունք նախագծով Արևելյան դպրոցի մոտ 30 ճամբարականների հետ՝ Մեղու և մաթեմատիկներ ջոկատներից, հունիսի 1-ին ուղևորվեցինք դեպի Ամբերդ պատմամշակութային արգելոց: Ինչպես և ծրագրում նշված էր, քայլքը սկսեցինք Անտառուտ գյուղի մոտից՝ գյուղի տարածքը վերջացավ, մոտ 8 կմ շարունակեցինք  ճանապարհը, հետո մեքենաներին պատվիրեցինք՝ մեզ սպասել Ամբերդի կայանատեղիում: Իջանք, սկսեցինք քայլքը:FB_IMG_1685641681869

Այս ուղղությամբ ես Ալբերտ Տոնեյանի և տիար Գևորգ Հակոբյանի և արշավականների խմբով արդեն քայլել էի: Տիար Բլեյանի առաջարկով  և խորհրդով՝ որպես գեղեցիկ քայլքի ճանապարհ, ընտրեցինք այս ուղին: Ճանապարհը հիշում էի: Բայց մոտ մեկ ամիս անցել էր, խոտը բարձրացել էր, ճանապարհների գետակները շատացել էին, եղանակը շոգ էր, արշավականներն էլ՝ 4-5-րդ դասարանցիներ: Քայլքը նրանց համար հեշտ չէր, բարդ էր: Բայց Սմբատ Պետրոսյան ընկերը, Սյուզի Սարգսյան զգոն ուսուցիչը, աջակցող ուցեկցողներ են, և նրանց հետ հաղթահարելի եղան բոլոր դժվարությունները: Սովորողներն էլ՝ իսկական ճամփորդներ էին՝ չտրտնջացող, իրար օգնող, ամուր: Բնությունն էլ շքեղ՝ հրաշք, աննման ծաղիկների շշմեցուցիչ բուրմունքով, կանա՜չ լանջերով, ձորով, Արքունի գետով, ժայռերով: Սովորողները հիացած վայելում էին ամեն անկյունի գեղեցկությունը՝ մոռանալով հոգնության մասին: Նրանց մի այլ հիացմունք էր պատճառում գետանցումները, որը կամրջակով, որը քարերի վրայով ցատկելով, որը ոտաբոբիկ անցնելով: Հաղթահարեցինք:

20230601_114007

Այս ուղղությամբ էլի՞ կգնամ: Այո, ավելի հաճախ: Ինչու՞: Որովհետև, ինչպես բոլոր ճամփորդություններից հետո՝ տուն դարձի ճանապարհին, երբ սկսում ենք կիսվել մեր տպավորություններով, այնպես էլ այս անգամ, ուղղակի ներքուստ երախտիքի զգացում ապրեցի առ տիարը, որ առաջարկեց, որ համաձայնեցինք և արեցինք: Նրանց ոգևորված պատումները չէին ավարտվում, նույնիսկ փոքր դժվարությունների վրա էին ծիծաղում՝ ինչպես ընկան, ինչպես հետևից եկողը բարձրացրեց իրենց, իսկ իրենքը այդպես էլ չէին տեսել՝ ո՞վ է հետևից քայլողը, իրեն օգնողը և այսպես հազար ու մի դրվագներ, հիացմունք: Մեզ մոտ ստացվեց, շնորհակալ ենք:

FB_IMG_1685641731538

Սիրուն օրվա լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում:

Սովորողների պատումները.

Լրացվող…

Leave a comment