Երկարացված օրվա ծրագիր նոյեմբերի՝26-30

Երկուշաբթի

13։35-14։15  Հանգստի ժամ

14։15-14։45 Ճաշ

14։45-15։45 Հեքիաթի ընթերցում,դերախաղ

15։45-16։20 Շարժախաղեր

16։20-16։30 Դասարանի մաքրություն

16։35-17։00 Ճանապարհ դեպի տուն

Երեքշաբթի

13։35-14։15 Ազատ ժամանց

14։15-14։45 Ճաշ

14։45-15։45 Հանելուկներ,շուտասելուկներ

15։45-16։20 Տեխնոլոգիական աշխատանք՝ծեփ

16։20-16։30 Դասարանի մաքրություն

16։35 -17։00 Ճանապարհ դեպի տուն

Չորեքշաբթի

13։35-14։15 Մուլտֆիլմի դիտում

14։15-14։45 Ճաշ

14։45-15։45 Տրամաբանական խաղեր

15։45-16։20 Բանաստեղծության ուսուցում

16։20-16։30 Դասարանի մաքրություն

16։35-17։00 Ճանապարհ դեպի տուն

Հինգշաբթի

13։35-14։15 Զբոսանք

14։15-14։45 Ճաշ

14։45-15։45 Հեքիաթի պատում,նկարչություն

15։45-16։20 Ռադիո թողարկում

16։20-16։30 Դասարանի մաքրություն

16։35-17։00 Ճանապարհ դեպի տուն

Ուրբաթ

13։35-14։15 Ազատ ժամանց

14։15-14։45 Ճաշ

14։45-15։45 Ապլիկացիա

15։45-16։20 Խաղային գործունեություն

16։20-16։30 Դասարանի մաքրություն

16։35-17։00 Ճանապարհ դեպի տուն

 

Քայլարշավ Հրազդանի կիրճում

Այսօր իրականացրինք մեր քայլարշավը։Չնայած անձրև էր մաղում,բայց անչափ հաճելի տրամադրություն էր տիրում։Քայլարշավը սկսելուց առաջ մտանք Սուրբ Սարգիս եկեղեցի,ստացանք քահանայի օրհնությունը,մոմ վառեցինք,այնուհետև երկու ոստիկաններ ինքնակամ ուղեկցեցին մեզ,օգնեցին հաղթահարել ճանապարհի դժվար անցանելի հատվածը,որից հետո ցուցումներ տալով,որ զգույշ լինենք,մեզ բարի ճանապարհ մաղթեցին ,մեր շնորհակալությունները ստացան և հեռացան։Իսկ մենք քայլեցինք հանգիստ,անտրտունջ,ոգևորված,գեղեցիկ աշունը գնահատելով,գետի ձայնը վայելելով,թափված տերևների գորգի վրայով։Հրաշալի աշնանային եղանակը տրամադրում էր՝հիանալ իր գունագեղությամբ։

Հետո եղանք <<պոնչիկանոցում>> և վայելեցինք Գրանդ Քենդիի համեղ փքաբլիթները և կակաոն։

Հետաքրքիր,հագեցված օր էր այսօր առաջին դասարանցիների համար։

Նախագիծ՝Թումանյանի հետ․ իմ հեքիաթը և ես

Ժամանակահատված՝դեկտեմբերի 3-7

մասնակիցներ՝1․2 դասարան

նպատակ․

  • ո՞վ է Թումանյանը․ճանաչողություն
  • Թումանյանի հեքիաթները
  • Թումանյանի հեքիաթներից իմ սիրելի հեքիաթը
  • նկարել հեքիաթներից դրվագներ և պատրաստել գիրք
  • դերախաղեր,պատումներ,վիդեոներ

Ծանոթացնել Թումանյանի հետ։

Ընթերցել նրա հեքիաթներից,պատմել։Փորձել ներկայանալ փոքր դերախաղերով։

Պատմել,թե ո՞վ է իր սիրելի հերոսը,նկարագրել նրան և բացատրել,թե ինչու՞ է հենց նրան սիրում։

Նկարել սիրելի հեքիաթը,հերոսին։

Դիտել հեքիաթների համանուն մուլտֆիլմերը։

Կատարել տեխնոլոգիական աշխատանքներ՝ծեփ,ապլիկացիա։

Պատմել հեքիաթ։Ոշադրություն դարձնել գրագետ հայերենի ,կապակցված խոսքի վրա։