Բարձունքի հաղթահարում. Թեղենյաց վանք

20230602_111643Հունիսի 2-ին Արևմտյան դպրոցի 3 ջոկատները Ճամփորդություն դեպի Թեղենյաց վանք նախագծով ուղևորվեցին դեպի Բուժական գյուղ, որտեղից էլ պետք է քայլեին դեպի Թեղենիք։ 3 ջոկատ, 60 ճամբարական, 6 ուսուցիչ բռնեցին վանք տանող ուղին։

Անպատմելի գեղեցիկ և հպարտանալու պատկեր էր, երբ այդ քանակով սովորողներ իրենց ներկայությամբ զարդարեցին, լցրին, բնությունը` իրենց անուշ ձայներով, խայտաբղետ գույներով։ Շրջվում ու հետ էի նայում, թե ինչքան մեծ շարք է ձգվում իմ հետեւից ու հիանում էի, թե ինչ պատասխանատու ու կարևոր գործ է բարձունք հաղթահարելը։ 

Սիրում եմ Թեղենիք տանող ճանապարհը տարվա այս եղանակին` կանաչ, ծաղկաշատ, անտառապատ, իսկ երբ արշավորդներն էլ քեզ հետ միասին վայելում են այդ չքնաղագույն տեսարանները , էլ ավելի ես լցվում գոհունակությամբ։ Առջևում քայլողներս զրուցում էինք, կատակներ անում, տարածքը դիտարկում, Թեղենյաց լեռան գագաթը բարձրանալու մասին ծրագրեր մշակում։ Այնքան կարճ թվաց ժամանակը, որ չնկատեցինք, թե ինչքան շուտ  հասանք վանք։

Ուսումնական ժամերգությունից հետո ժամանակ ունեինք վանքի տարածքում պտտվելու, ուսումնասիրելու, կարդացած տեղեկությունները հիշելու, պատմելու։

Հավեսի հունիսը շարունակվում է։

Պատմում են սովորողները.

Ռուբեն Գրիգորյան

Եվա Գասպարյան

Եվա Հարությունյան

Leave a comment