Բնագիտություն առարկայի ծրագիր

2022-2023 թթ․ ուս․տարի

5-րդ դասարան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում բնագիտություն դասընթացը դասավանդվում է հիմքում ունենալով՝

-հեղինակ ուսուցչի մշակած ծրագիրը

-սովորողի անհատական պլանը

-կրթահամալիրի ուսումնական օրացույցը

-կրթահամալիրային ստուգատեսները, ճամբարները, ամենամյա բնատեխնիկական ստուգատեսը, Էկոտուրը, Շրջակա միջավայրի պահպանման օրը, Երկրի օրը

Հեղինակային բնագիտությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Բնագիտության ուսուցումը կազմակերպվում է բնագիտական, բնապահպանական, բույսերի և կենդանիների խնամքի  նախագծերի ձևով, ուսումնական ագարակում, լաբորատոր պայմաններում, փորձի հիման վրա:

«Բնագիտություն» առարկայի ուսուցման նպատակը.

  • 4-5-րդ դասարաններում բնության մեջ մարմինների և երևույթների վերաբերյալ
    պարզագույն (հիմնականում զգայական մակարդակի), բայց համակարգված
    գիտելիքների ստացումն է, նոր կարողությունների և հմտությունների զարգացումը:
  • Պարտիզպան-սովորողի ձևավորում:
  • Կենդանասեր-բուսաբան-բուսասեր սովորողի ձևավորում:
  • Բնապահպան սովորողի ձևավորում (ջրի, էներգիայի խնայում տանը և դպրոցում, պոլիէթիլենային տոպրակների բացառում՝ օգտագործում ենք բազմամյա կտորից տոպրակներ)
  • Բնության մեջ արագ կողմնորոշվելու հմտությունների ձևավորում (հորիզոնի կողմեր՝ կողմնացույցով և առանց կողմնացույցի):

Այս դասընթացն առավել կարևոր է որպես նախապատրաստություն բնագիտության մեթոդի
հետ ծանոթացման և միջին ու ավագ

դպրոցներում բնագիտական առարկաների
ինքնուրույն ուսումնասիրության համար: Բնագիտական փորձերի միջոցով սովորողը կենտրոնացնում է իր ուշադրությունը այս կամ այն երևույթի վրա, ձևավորում հարցեր տալու սովորություն, բնության և բնական երևույթների նկատմամբ ուշադրություն, փորձարարական և բնապահպանական աշխատանքի նախնական հմտություններ, պարտիզպանական և երկրագործական աշխատանքներ։ Բնագիտական աշխատանքի արդյունքում զարգանում են սովորողի ուսումնական ընդհանուր կարողությունները, հմտությունները՝ տրամաբանություն, հետևողականություն, զարգանում է նրա աշխատասիրությունը,
համառությունը, հետևողականությունը, ինքնուրույնությունը, վերլուծելու, համագործակցային ունակությունները, ինքնուրույն «հայտնագործություններ»  կատարելու ձգտումը: Փորձերը կատարվում են լաբորատոր սարքերով, անհրաժեշտության դեպքում ինքնուրույն սարքեր են պատրաստվում, սովորողի ընտանեկան դպրոցի լաբորատորիայի ստեղծում։
Սովորողը ըստ իր ընդունակությունների զարգացնում է իր կարողությունները և հմտությունները:
Սովորողը ծանոթանում է նաև բնապահպանական խնդիրների, շրջակա միջավայրի պահպանման անհրաժեշտության, մարդ-բնություն փոխհարաբերության, էներգիայի և ռեսուրսների խնայողաբար օգտագործմանը:

Կրթահամալիրում գործում է նաև հեռավար-առցանց ուսուցում։

Բնագիտություն առարկան կարելի է բաժանել հետևյալ ենթաբաժինների՝

  • Էկոլոգիա – ընդհանուր ծանոթացում էկոլոգիա գիտության հետ
  • Ֆիզիկական աշխարհագրություն — ծանոթացում աշխարհագրական օբյեկտների հետ
  • Կենսաբանություն — բույսերի, կենդանիների խնամք
  • Աստղագիտություն
  • Պարտիզպանական շուրջտարյա աշխատանքներ
  • Երկրագործություն
  • Բնապահպանություն — շրջակա միջավայրի բարեկարգում, խնամում, պահպանում
  • Արտադրական ուսուցում — գինետուն

5-րդ դասարանն ավարտող սովորողը պետք է կարողանա

Դիտել և նկարագրել երևույթը
երևույթի վերաբերյալ կատարել հարցադրումներ
երևույթների դիտումների արդյունքների բացատրության համար ինքնուրույն հիպոթեզներ առաջադրել
հիմնական ֆիզիկական մեծությունները (երկարություն, մակերես, զանգված, ժամանակ, ջերմաստիճան և այլն) չափել, իմանալ դրանց չափման միավորները և նրանց միջև եղած կապերը
փորձի արդյունքներն իր գիտելիքների և կարողությունների սահմանում
ներկայացնել
պատկերացում կազմի ֆիզիկական քարտեզի և հատակագծի մասին (անցնելիք ուղու քարտեզագրում, դասարանի, բակի, թաղամասի, տուն-դպրոց հատակագծի կազմում)
փորձեր կատարելու պարզագույն հմտություններ
փորձերից համապատասխան եզրակացություններ անելու հմտություններ
Տարին 3-4 նախագիծ ներկայացնի՝ անհատական կամ խմբային

Ինքնուրույն խնամի իր բույսն ու կենդանին:

Ուսումնական միջավայր.
Քանի որ բնագիտություն առարկայի ուսումնասիրման մի մասն են կազմում լաբորատոր փորձերն անհրաժեշտ է.
• կահավորված լաբորատորիա, որտեղ սովորողները կկարողանան
ինքնուրույն փորձեր կատարել,
• թվային ֆոտոխցիկ,
• տեսախցիկ,
• էլեկտրոնային ռեսուրս
• բնագիտական և գիտահանրամատչելի գրականություն, բնագիտական -ընթերցարան
Ուսումնական միջավայր է ջերմոց-լաբորատորիան, կրթահամալիրի կայքը և ենթակայքերը, բակը, բնությունը, աստղացուցարանը, ասղադիտարանը, ուսումնական ագարակը:

Թեմաները ըստ չափորոշիչների
Թեման ուսումնասիրում ենք նախագծի տեսքով, որն էլ ավելի է թույլ տալիս ընդլայնելու սովորողների մտահորիզոնը, ստեղծագործելու ունակությունը, ինչպես նաև ավելի լայն շերտերով ուսումնասիրել տվյալ թեմաները: Բացի ներքոհիշյալ նախագծային թեմաներից կարող են լինել նախագծեր, որոնք կառաջարկվեն սովորողների կողմից, հաշվի առնելով նրանց հետաքրքրությունը և մեր հեղինակային մանկավարժության մոբիլ լինելը։
Դրանք կարելի է նախատեսել կիսամյակում՝ 1-2 նախագիծ:

Բնագիտության առարկայի կարևոր բաղադրիչ է պարտիզպան-սովորողի ձևավորումը: Բնագիտության դասաժամի ընթացքում 5-6 սովորող պարտիզպանական գործունեությամբ է զբաղվում, որն էլ գրանցվում է էլ.մատյանի  պարտիզպան բաժնում:

5-րդ դասարան

Բնագիտական ընթերցարան
* Մարմիններ և նյութեր
* Չափեր և չափումներ
* Երկիր մոլորակի կառուցվածքը, ոլորտները և դրանց փոխադարձ կապերը՝ -Երկրի ներքին կառուցվածքը, Երկիրը կազմող ապարները, օգտակար հանածոները -ՀՀ բնական ռեսուրսները, օգտակար հանածոները, ՀՀ-ում հանդիպող ապարների տեսակները
-Մակերևույթի ձևեր
-Բնական աղետներ՝ հրաբուխ, ջրհեղեղ, երկրաշարժ, սողանք և այլն: Անվտանգության կանոնները բնական աղետների ժամանակ

-Երկրի ջրային թաղանթը, ջրի նշանակությունը, հատկությունները, ջրի շրջապտույտը բնության մեջ -Համաշխարհային օվկիանոս՝ օվկիանոսներ, ծովեր, լճեր, ստորգետնյա և մթնոլորտային ջրեր
-Ջրի հիմնախնդիրը Երկիր մոլորակի վրա -Մթնոլորտ, դրա սահմանները, կառուցվածքը
-Մթնոլորտի խոնավությունը. մառախուղ, ամպեր, մթնոլորտային տեղումների առաջացումը
-Քամի, քամու առաջացումը, քամիների տեսակները
-Մթնոլորտային ճնշում
-Եղանակ, դրա փոփոխությունը
-Մթնոլորտի աղտոտվածության հիմնախնդիրը

 

Սովորողի ուսումնական գործունեության ձևերը. դրանց հիմնական
բովանդակությունը, կազմակերպումը

Ծրագիրը հիմնվում է դիտարկումների, փորձերի, հետազոտությունների, ինքնուրույն ուսումնասիրությունների, եզրահանգումների, նոր խնդիրների առաջադրման վրա, պարբերաբար այց ուսումնական ագարակ, համատեղ նախագծեր, շուրջտարյա պարտիզպանական աշխատանքներ, մասնակցությունը ամենամսյա բնագիտական ֆլեշմոբների և էկոտուրին: Սովորողը ուսուցչի օգնությամբ կամ առանց նրա, յուրացնում է տեսական նյութերը՝ օգտագործելով ՏՀՏ միջոցներ, կատարում է փորձեր, գործնական աշխատանքներ, որոնք ձևակերպում է էլեկտրոնային եղանակով, մասնակցում է ուսումնական ճամփորդություններին: Առարկան ավելի բովանդակալից դարձնելու նպատակով ուսումնառությունը ուղեկցվում է համապատասխան թեմաների կինոդիտումներով, աստղադիտակով դիտումներով, աստղացուցարան, թանգարաններ և ցուցահանդեսներ այցելելություններով, հայրենագիտական- բնագիտական ճամփորդություններով:

5.Գնահատումը
Սովորողները գնահատվում են բլոգում հրապարակած իրենց բնագիտական նախագծային աշխատանքների, հետազոտությունների հիման վրա, ինչպես նաև հաշվի է առնվում պարտիզպանական գործունեությունը, ամենամսյա բնագիտական ֆլեշմոբի մասնակցությունը, խրախուսվում է սովորողի մասնակցությունը ամենամյա բնագիտատեխնիկական ստուգատեսին և էկոտուրին, հայրենագիտական-բնապահպանական արշավներին և ճամբարներին:

Սովորողը պետք է ունենա անհատական ուսումնական բլոգ համապատասխան առարկայական բաժիններով, որի միջոցով էլ ամփոփում ենք կիսամյակը, տարին:

Գնահատումը կատարվում է սովորողի գործունեության հրապարակված արդյունքներով (ուսումնական բլոգ, ցուցադրություն, համերգ, ֆլեշմոբերի, ծեսերի-տոների, ստուգատեսների, ճամբարների, ճամփորդությունների մասնակցություն)։

——Ուսումնառության կարգեր

  • Սովորողը պետք է ունենա ուսումնական բլոգ, որում սահմանված կարգով արտացոլվում է նրա ուսումնական գործունեությունը։
  •  Սովորողի ուսումնական առաջադիմությունը, գործունեության արդյունքները, ճամբարներին, ճամփորդություններին, ստուգատեսներին, ֆլեշմոբերին, նախագծերին մասնակցությունը, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ սահմանված կարգով էլեկտրոնային գրանցում են ստանում:
  •  Շրջապատի, նյութական միջավայրի բարելավման, ուսումնական-հասարակական (քաղաքացիական կրթության) նախագծերն իրականացվում են սահմանված կարգով:
  • Ուսուցումը կազմակերպվում է ուսուցողական թվային միջոցներ կիրառելով: Դասավանդողը և սովորողը դպրոց են գալիս սահմանված տեխնիկական պայմաններին բավարարող անհատական նեթբուք-նոթբուքով կամ պլանշետով, տանն ունեն համացանց: Ծրագիրը դպրոցում ապահովում է անլար համացանցից, համակարգչից, ձայնագրիչից, ֆոտոխցիկից ուսումնական նպատակներով անարգել օգտվելու հնարավորություն:
  • Բնագիտության ուսուցումը կազմակերպվում է լաբորատոր պայմաններում, փորձի հիման վրա, բնագիտական, բնապահպանական, բույսերի և կենդանիների խնամքի նախագծերի ձևով:

 

 
Реклама

 

Continue reading “Բնագիտություն առարկայի ծրագիր”

Design a site like this with WordPress.com
Get started