Իմ ամառը

Թեմա՝ «Իմ ամառը »

Տևողությունը հուլիսի 1- օգոստոսի 30

Խնդիրները — Բանավոր խոսքի զարգացում, կարդալու հմտությունների զարգացում, մեդիատեխնոլոգիաների օգտագործում, ճանաչողական գործընթացների զարգացմում, :

Տարբեր տեղերից  հետաքրքիր տեղեկություններ գտի՛ր այն տեղանքի վերաբերյալ, որտեղ հանգստացել ես ամռանը։

Պատմի՛ր այն բոլոր տեսարժան վայրերի մասին, որտեղ եղել ես։ Ներկայացրո՛ւ այն բոլոր ֆոտոները, որ լուսանկարել ես ճամփորդության ժամանակ՝

  • Ի՞նչ հետաքրքիր բան կպատմես:
  • Ի՞նչ ես տեսել կամ  լսել ճամփորդության ժամանակ:
  • Ու՞մ հետ ես ճամփորդել:
  • Քեզ դուր եկա՞վ ճամփորդությունը, թե՞ ոչ ։

Պատմի՛ր տեղանքի մասին ։

  • Քանի՞ ամիս է տևել քո ամառային արձակուրդը
  • Քանի՞ շաբաթ
  • Քանի՞ օր։
  • Որքա՞ն է հեռավորությունը Երևանից։
  • Ինչպիսի՞ խոհանոցից ես օգտվել: Ի՞նչ նոր և համեղ ուտելիք ես համտեսել ամռանը։
  • Ի՞նչ նոր ընկերներ ես ձեռք բերել ամռանը։
  • Նկարի՛ր ամառային արձակուրդդ / ամենահիշարժան պահը, ամենասիրուն տեսարանը, ում հետ ես ճամփորդել, որտեղ ես ճամփորդել /։

2019-2020 ուստարի․ուսումնական փաթեթ

2019-2020 ուստարվա ընթացքում աշխատելու եմ որպես երկարացված օրվա կազմակերպիչ տարատարիք սովորողների խմբում։

Աշխատելու եմ նաև 5-րդ դասարաններում որպես հայրենագիտության ուսուցիչ։

Իրականացնելու եմ հետևյալ նախագծերը

Սեբաստացու օրեր

Արևմուտքի պարտիզպաններ

Թումանյանական օրեր

Բարձունքի հաղթահարում

Ճամփորդություններ

Մասնակցություն բոլոր ծեսերին

Կշարունակեմ համագործակցել

ՈՒսումնական ջերմոց նախագծին

Այլընտրանքային նկարչություն

Ֆոտոպլեներներ

Ռադիոթողարկումներ

Մարզական ստուգատես

և այլ ուսումնական՝ընթերցանություններ,հեքիաթհորինուկներ,հանելուկների ստեղծում,գուշակում,գործունեություններ

Հայրենագիտության բաժնում տեղադրված են տարվա ընթացքում անցնելիք նյութերը

Ամառային ուրախ ճամբար

Հուլիսի 1-4

P90603-122025[1]Արևմուտքի լողափնյա ճամբարը  սիրով հրավիրում է բոլոր այն երեխաներին, ովքեր սիրում են լողալ, հեծանիվ վարել, զվարճանալ, նկարել, մարզվել, շախմատ խաղալ, ընթերցել, երգել, պարել։ Համեցե՜ք․․․

Հասցե՝ Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1

հեռ.` +374 (10) 74 21 72 , (077)322526

Տևողությունը՝ հուլիսի1-4

Լուսաբանումները՝  ճամբարի ղեկավարի բլոգում, ենթակայքում

Ճամբարի գործունեություն

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • Լող
  • Բացօթյա ընթերցանություն
  • Հանելուկների, շուտասելուկների հորինում
  • Շրջակա միջավայրի խնամք
  • Կավագործություն, նկարչություն
  • Շախմատ
  • Պարտիզապուրակային և բարեկարգման աշխատանքներ կրթական պարտեզում
  • Տրամաբանական և ազգային բակային խաղեր
  • Մարմնամարզություն
  • Հեծանիվ
  • Սեղանի թենիս
  • բլոգային աշխատանքներ

Ճամբարային օրերին անհրաժեշտ ուսումնական պարագաներ, իրեր՝

Արևային գլխարկ, ջրի շիշ
Լողի պարագաներ՝ լողազգեստ, լողաթափ, լողի գլխարկ, լողի ակնոց

Սեղանի խաղեր, զարգացնող խաղեր

 

Օրակարգ՝ 

Երկուշաբթի

09:00-09.15` Ճամբարային ընդհանուր պարապմունք

90.20-10.30՝ Միջավայրի խնամք, սեղանի զարգացնող խաղեր,

10.30-11.00՝ նախաճաշ

11.00-13.00՝  Լողափնյա խաղեր, լող

13.00-13.30 ՝ միրգուտոցի

13.30-14.00՝ հեծանվավարություն

14.00-14.30՝  Ճաշ

14.30-15.00՝ Բացօթյա ընթերցանություն

15.00-15.30՝ Շախմատ

15.30-16.00՝ Բակային խաղեր, օրվա ամփոփում, հաջորդ օրվա անելիքնարի քննարկում

Երեքշաբթի

09:00-09.15` Ճամբարային ընդհանուր պարապմունք

90.20-10.30՝ Միջավայրի խնամք, սեղանի զարգացնող խաղեր, շախմատ

10.30-11.00՝ նախաճաշ

11.00-12.30՝ Լողափնյա խաղեր, հանելուկների ստեղծում, լող

12.45 — 14.00՝ Ձիավարություն

14.00-14.30՝ Ճաշ

14.30-15.30՝ Լողափնյա պլեներ, կավագործություն

15.30-16.00՝  Բակային խաղեր, օրվա ամփոփում, հաջորդ օրվա անելիքների քննարկում

Չորեքշաբթի

09:00-09.15` Ճամբարային ընդհանուր պարապմունք

90.20-10.30՝ Միջավայրի խնամք, սեղանի զարգացնող խաղեր,  շախմատ

10:30-11:00՝ Նախաճաշ

11:00-12:00՝ Հեծանվային պարապմունք

12:00-13:30՝ Լող, ջրային խաղեր

13:30-14:30՝ «Ուրախ պիցցա»

14:30-15:00՝ Երաժշտության ունկնդրում, այլընտրանքային նկարչություն

15:00-15:30՝ ճաշ

15:30-16:00՝ Բակային  խաղեր, օրվա ամփոփում, հաջորդ օրվա անելիքների քննարկում

Հինգշաբթի

09:00-09.15` Ճամբարային ընդհանուր պարապմունք

90.20-10.30՝Միջավայրի խնամք, սեղանի զարգացնող խաղեր,  շախմատ

10:30-11:00՝ Նախաճաշ

11:00-12:30 ՝Ընթերցանություն

12:30-14:30՝ Լող, բացօթյա նկարչություն

14:30-15:00՝ Մուլտֆիլմի դիտում, քննարկում

15:00-15:30՝ Ճաշ

15:30-16:00՝ Թափառումներ,պաղպաղակուտոցի

 

Հունիսի 17-21-ի աշխատակարգ

Երկուշաբթի_ուրբաթ

13։00_13։30 Կրտսեր ճամբարակաների ճաշ

14։00_15։00 Բացօթյա լողավազան, բակային ուրախ խաղեր, միջավայրի խնամք

15։10_15։40 Օրվա ամփոփում

16։00_16։20 Դասարանի, շրջապատի մաքրություն

16։30_17։00 Ճանապարհ դեպի տուն

 

Ըստ հրամանի՝

6 տարեկանների հետ / և՛ Արևմուտքի, և՛ Քոլեջի/ ժամը 9։00 — 13։30-ը աշխատում են Տաթև Ավետիսյանը, Լիլիթ մովսիսյանը, ժամը 13։30 — 17։00-ն՝ Մելինե Սիմոնյանը, Արմինե Գոգինյանը ( հունիսի 13_ից մինչ հուլիսի 1)։