Տոն, քայլարշավ, բարձունք. Ամբերդ

20221028_095426

Եղանակը՝ այստեղ:

Հանրապետության օրը՝ մայիսի 28-ին, և դրան նախորդող ու հաջորդող օրերին կրթահամալիրյան ավանդույթ է բարձունքներ նվաճելը:

Ճամփորդության օրը՝ մայիս

Մեկնում՝ 9:30

Վերադարձ՝ 16:30-17:00

Պատասխանատուներ՝դասավանդողներ

Այս տարի տիար Բլեյանի խորհրդով կիրականացնենք քայլք՝ Բյուրականից դեպի Արագածի հարավային փեշին գտնվող Ամբերդ, Վահրամաշեն եկեղեցի: Ամրոցը գտվում է Երևանից  50կմ հեռավորության վրա:

Screenshot_20230515_213411_Maps

Անտառուտից կքայլենք դեպի Ամբերդ գետի ձորակ, գետը կանցնենք, կքայլենք դեպի ամրոց:

Քայլքի երթուղին

Քայլքը՝ միջինից բարձր բարդության է 4-5-րդ դասարանցիների համար: Այս ուղղության պատասխանատու դասավանդողը պետք է պարտադիր ծանոթ լինի քայլքի երթուղուն:

Քայլքի մասին մանրամասները՝ Քայլքով դեպի Ամբերդ:

Արշավականի ճամպրուկ

  • Ջուր-1լ
  • միրգ, բանջարեղեն
  • բրդուճ, քաղցր՝ իր և ընկերոջ համար
  • դեղորայք
  • արևապաշտպան քսուք, ախտահանիչ, անձեռոցիկ

հագուստ՝

  • քայլքի համար հարմար կոշիկ,
  • չկաշկանդող հագուստ
  • արևապաշտպան գլխարկ
  • փայտիկներ

Կարևոր կանոններ արշավորդի համար

  • արշավորդը չի առանձնանաում խմբից
  • հետ չի ընկնում
  • չի տրտնջում
  • հարկ եղած դեպքում փորձում է օգնել դժվարության մեջ հայտնված ընկերոջը՝ իր անվտանգությունը չվտանգելով
  • քայլում է ուշադիր, շնչառությունը կարգավորելով
  • ուտում ենք միասին, քայլում ենք միասին
  • փորձում է դիտարկել տեղանքը
  • ճամփորդությանը մասնակցում է՝ նախագծին ծանոթանալուց հետո

Տրանսպորտ 40000դ 

Մասնակիցներ՝

Leave a comment