Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Սեպտեմբեր ամիսը կարևորվեց որպես ադապտացիոն ամիս սովորողների համար։Նորեկները արդեն հարմարվել են ուսումնական գործընթացին,ակտիվորեն մասնակցում են պարապմունքներին,խաղերին։

Ըստ նախագծի իրականացվել է առաջին դասարանցիների ճամփորդությունը դեպի Ապարան, Լուսագյուղում գտնվող Թուխ Մանուկ եկեղեցի,որտեղից վերադարձել են տպավորված,բարձունքը հաղթահարածի ինքնաբավ զգացողությամբ։

 

 

Այցելել ենք ագարակ։

Իրականացրել ենք ծրագրած բոլոր պարապմունքները։

Հետևել ենք դպրոցի տարածքի մաքրությանը։

Մասնակցել եմ երկարացված օրվա կազմակերպիչների քայլարշավին։

Սովորում եմ լողալ և հեծանիվ վարել։

 

Երկացված օրվա ռեժիմ`հոկտոմբերի 1-5

Երկուշաբթի

13:35-14:15 ազատ ժամանց

14:15-14:45 ճաշ

14:45-15:45 հանելուկների գուշակում,հորինում

15:45-16:20 գործունեություն այգում

16:2o-16:30 դասասենյակի մաքրություն

16:30 ճանապարհ դեպի տուն

 

Երեքշաբթի

13:35-14:15 մուլտֆիլմի դիտում

14:15-14:45 ճաշ

14:45-15:45 ընթերցանություն,պատում,դերախաղ

15:45-16:2o խաղային գործունեություն

16:20-16:30 դասարանի մաքրություն

16:30-17:00 ճանապարհ դեպի տուն

Չորեքշաբթի

13:35-14:15 խաղային գործունեություն

14:15-14:45 ճաշ

14:45-15:45 տրամաբանական խաղեր

15:45-16:2o տեխնոլոգիական գործունեություն

16:20-16:30 դասարանի մաքրություն

16:30-17:00 ճանապարհ դեպի տուն

Հինգշաբթի

13:35-14:15 զբոսանք

14:15-14:45 ճաշ

14:45-15:45 նկարչություն

15:45-16:2o հեքիաթի ընթերցում

16:20-16:30 դասարանի մաքրություն

16:30-17:00 ճանապարհ դեպի տուն

Ուրբաթ

13:35-14:15 մուլտֆիլմի դիտում

14:15-14:45 ճաշ

14:45-15:45 այցելություն ագարակ

15:45-16:20 գործունեություն այգում

16:20-16:30 դասարանի մաքրություն

16:30-17:00 ճանապարհ դեպի տուն

 

 

Հաճելի քայլարշավ հաճելի մարդկանց հետ

Հին Երևանը և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի երկարացված օրվա կազմակերպիչները։Այո,իրար հետ ամենևին խոսուն չեն,բայց այսօր խոսեցին և մտերմիկ մի տեսակ։Զանգվի կիրճերով քայլեցինք և մի լավ զրուցեցինք իրական Երևանի մասին,որը մեր քթի տակ է,բայց որի մասին գաղափար չունեինք մենք և նույնիսկ ամենատարեց երևանցիներից շատերը։Խորին շնորհակալությունս տիար Բլեյանին՝ մեզ հաճելի և հագեցված ճամփորդության մասնակից դարձնելու և արժեքավոր տեղեկատվություն տալու համար։Ճանապարհը երկար էր,բայց ոչ հոգնեցնող,որովհետև կիրճերի հմայքը և հաճելի մարդկանց միջավայրը ավելի գերող  էր,քան հոգնության զգացումը։Նաև հանդիպեցինք հաճելի մարդկանց հետ։

Շարունակությունը․․․․Առջևում է․․․․

Նախագիծ՝

<<ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՕՐԵՐ>>

Ժամանակահատվածը՝24․09-12․10

Իրականացվում է առաջին դասարանում

Նպատակ

՝Սովորողներին ծանոթացնել ազգային մշակույթին։

Որի հիմք ընդունել Թումանյանի,Աղայանի ստեղծագործությունները։

Սովորել ունկնդրել Կոմիտասի ստեղծագործություններից։

Ազգայինը վաղ տարիքում ձևավորելը ավելի արդյունավետ և կարևոր է։Դա պետք է դառնա մտածողություն,ճաշակ,կենսակերպ։

Նկատել գեղեցիկը և արժևորել այն։

Ընտանիքներին ևս ընդգրկել ծրագրի մեջ,որպեսզի աշխատանքը շարունակական բնույթ կրի,ներգրավվածությունը ավելի մեծ լինի, արդյունքը՝ակնհայտ։

Ինչպես իրագործել մեր նպատակները

  1. Առավոտյան ընդհանուր պարապմունքի ժամանակ ունկնդրել կոմիտասյան երգեր
  2. Սովորել <<Կաքավիկ>>երգը
  3. Պարել ազգային պարեր
  4. Թումանյանից ընթերցել <<Բարեկենդանը>>,<<Շունն ու կատուն>>,<<Շունը>>
  5. Աղայանից ընթերցել և սովորել <<Ծիտն ու բազեն>>
  6. Պատմել հեքիաթները,դերախաղ իրականացնել,նկարել,պլաստիրինով ծեփել հեքիաթի հերոսներին
  7. Այցելել ագարակ,ձիերի համար կատարել <<Ձիուկ>> երգը
  8. Այցելել նաև շներին,ծանոթանալ նրանց ցեղատեսակներին
  9. Հատուկ ուշադրություն դարձնել շրջակա միջավայրին,մաքրել,բարեկարգել,սովորել խնամքով վերաբերվել բույսերին,կենդանիներին
  10. Դիտել հայկական մուլտֆիլմեր․<<Նաղաշը>>,<<Անահիտը>> և այլն
  11. Սովորել ազգային խաղիկներ
  12. Խաղալ աղգային խաղեր կամ շարժախաղեր
  13. Ուշադրություն դարձնել գրագետ և հայեցի խոսքին
  14. Տանը պատրաստել փոքրիկ նյութ՝<<Կոմիտասը իմ ընտանիքում>>խորագրով։

Կարևոր գործունեություն

Հ․ Թումանյանի <<Բարեկենդանը >>հեքիաթը ունկնդրելուց հետո նկարեցինք հեքիաթի հերոսներին։

Հետո անցանք դպրոցի շրջակայքի աղբը հավաքելուն։Ինչը դաստիարակչական և արդյունավետ  է ամեն տեսակ խրատներից։

Դե,իսկ վերջում ՝սունկ գտանք և որոշեցինք հետազոտել և հասկանալ ՝ինչ սունկ է այն։