Հայրենագիտություն․ամփոփող փաթեթ․27-1․05

Այս շաբաթվա ընթացքում մեր վիրտուալ ճամփորդությունները իրականացրինք դեպի Երվանդ Քոչարի թանգարան և Հայաստանի բնության պետական թանգարան։ Continue reading “Հայրենագիտություն․ամփոփող փաթեթ․27-1․05”

Հայրենագիտությունն ընտանեկան դպրոցում

32387237_973513562831603_7010959920837165056_o-300x300

Հայրենաճանաչողությունը սկիզբ է առնում մեր ընտանիքից, բակից, այգուց, դպրոցից, քաղաքից և տարածվում է մինչև մեր հայրենիքի հեռավոր անկյուններ:

  Իսկ հայրենաճանաչողությունը ՝« մնա տանը »կարգախոսով, տեղափոխել ընտանեկան դպրոց, մի տեսակ անիրական էր թվում:Առցանց ուսուցման սկզբնական շրջանում մտավախություն ունեի, որ թերի կլինի ուսուցումը:Սովորողը տնից պետք է ճանաչի իր հայրենիքը: Եվ ահա այստեղ առաջ է գալիս իմ նշած հարենաճանաչողության առաջին կետը ՝հայրենիքը սկիզբ է առնում ընտանիքից: Ընտանիքը կունենա իր դերը, նշանակությունը: Հայրենագիտությունը սահուն տեղափոխվում է ընտանիք,տեղավորվում այնտեղ:Բայց անհրաժեշտ էին հմտություններ, մեթոդներ, գործիքներ։Եվ սկսեցի պրպտել, որոնել, գտնել։

  Կանգ առա համագործակցային  ուսումնառության վրա:Ես,ելնելով մեկուսացման անհրաժեշտությունից,գտնվելում էի հեռավոր Նոյեմբերյանում : Օգտվելով առիթից՝որոշեցի համագործակցել տեղի ավագ դպրոցի սովորողների հետ:Ստեղծեցի իմ «Համագործակցային ուսուցում» նախագիծը:Տեղյակ լինելով, որ Նոյեմբերյանի ավագ դպրոցի մի խումբ սովորողներ ֆեյսբուքյան կայքում վարում են «Նոյենբերյանի տեղեկատու» էջը , որոշեցի աշխատել այդ խմբի հետ, օգտվել , օգտագործել հենց նրանց հավաքագրած ինֆորմացիան:Առաջարկս ընդունվեց սիով, պատրաստակամությամբ:Առաջին քայլը պսակվեց հաջողությամբ:Բարդությունը առաջացավ այն բանից հետո, երբ ես հասկացա , որ նրանք ունեն մեդիահմտությունների որոշակի անտեղյակություն:Իմ խորհուրդներին հետևելով ՝ նրանք կարողացան հաղթահարել դժվարությունները:

Ուզում եմ առանձնացնել հետևյալ աշխատանքները.

  Մերի Գիշյան

Շուշան Գոգինյան

Նախագծին սիրով միացավ նաև իմ ընտանեկան  դպրոցը:Աղջիկս,ով սովորում է  կրթահամալիրի 9․3 դասարանում,մեզ ներկայացրեց Բերդավանի ամրոցի մասին տեղեկություններ:

Միլենա Գոգինյան 

  Իմ 5 րդ դասարանցիների Երևանի տեսարժան վայրերի մասին, Տավուշի մարզի և Նոյեմբերյանի տեսարժան վայրերի մասին պատմող ամփոփ փաթեթին կարող եք ծանոթանալ՝ անցնելով այս հղումով :

  Առցանց ուսուցման ընթացքում ես սկսեցի սովորելով սովորեցնել: «Սովորող-սովորեցնող» մեթոդը, որը ինքս եմ բազմիցս կիրառել տարատարիք խմբերում, ինձ համար այս անգամ էլ դարձավ արդյունավետ գործիք-մեթոդ :Սկսեցի հետևել թանգարանների, արվեստի կենտոնների առաջարկած օնլայն հարթակներին:Միտք հղացավ՝ երևանյան թանգարաններով, արվեստի կենտրոններով իրականացնել վիրտուալ  ճամփորդություններ:Ինքս, տվյալ թանգարանների առաջարկած  օնլայն այցելությ ունների հարթակից ստանալով տեղեկատվական համապատասխան նյութը , սովորողներին սկսեցի տեղափոխել տարբեր թանգարաններ, բացահայտել դրանք, ճանաչել:Չէ՞որ մեկուսարանը մի օր կբացվի , և մենք սիրով կայցելենք այդ թանգարաններ՝ արդեն ինֆորմացիա ունենալով.

images

Ահա նախագծերը և նախագծերը ամփոփող փաթեթները ․

Վիրտուալ այցելություններ դեպի երևանյան թանգարաններ.

Նախագիծ.մաս 1-ին․ամփոփում․13-17․04

Նախագիծ.մաս 2-րդ-ամփոփող փաթեթ ․

Նախագիծ.մաս 3-րդամփոփող փաթեթ․27-1․05

Եվ վերջապես ուզում եմ անցում կատարել դեպի ինձ համար կարևորագույն նշանակություն ունեցող ընտանեկան նախագծեր:Նախագծեր, որոնց ընտանիքը անմիջական մասնակցություն է ունեցել:Եթե մյուս նախագծերին ընտանիքը մասնակցել է մասնակի, ապա այստեղ նախագիծը իրականացրել է հենց ընտանիքը:Խոսքը «Զատկական խաղեր» և«Իմ ազգանվան պատմությունը» նախագծերի մասին է։

 Զատկական խաղերը մեծ ոգևորություն առաջացրեցին թե՛սովորողների, թե՛ծնողների մեջ: Իմ առջև բացվեց մի անօրինակ դպրոց, ընտանեկան դպրոցը՝ տեսանելի, թափանցիկ, ուսուցողական, ջերմ: Այստեղ հարկ է նաև նշել, որ խաղը բացառիկ հաջողված ուսուցման մեթոդ է: Նրա արդյունավետությունը արդեն ընտանիքում հանդիսանում է որպես շոշափելի կարևորություն ունեցող բաղադրիչ:

Չեմ ուզում առանձնացնել որևէ աշխատանք, որովհետեւ բոլորն էլ հրաշալի, յուրօրինակ են հենց իրենց անհատական ​​դպրոցում: Դպրոց,որը սիրելի է իրենց և արդեն հարազատ է դարձել նաև մեզ: Նախագծային ամբողջական փաթեթին ծանոթացեք ստորև:

 Զատկական խաղեր․ընտանեկան նախագիծ

«Իմ ազգանվան պատմություն» նախագիծն էլ սկսեց բացահայտել ընտանիքը՝ իր հետաքրքիր պատմությամբ: Հանդիպեցի շատ բացառիկ փաստերի, որոնցով հետաքրքրված, ծանոթացա Արամ Միրզոյանի պապիկի հետ: Նա անգամ մասնակցեց մեր տեսադասին և պատմեց մեզ իր ազգանվան մասին այնպիսի փաստարկներ, որոնք ինքը խնամքով հավաքել էր տարիների ընթացքում : Արամի ազգանվան պատմությանը ծանոթանալու համար անցեք այս հղումով:

Մաթևսյան Ռուբենի ազգանվան պատմությունը ներկայացնում է նրա հայրիկը: Իսկ Էլինա Թոփալյանը որոշեց մեզ պատմել մայրական ազգանվան պատմությունը: Նախագծային ամբողջական փաթեթին ծանոթացեք ստորև:

“Իմ ազգանվան պատմությունը”

Այսքանով չի ավարտվում աշխատանքը ընտանեկան դպրոցում: Այն շարունակական է: Այն միշտ բաց է,գործուն,խոսուն: