Մուտք կրթահամալիր

Որոշ ժամանակ մտորելուց հետո,որոշեցի գրել և իմ տպավորություններով ու հույզերով կիսվել։Կրթահամալիրում աշխատանքի ընդունվելուց առաջ քիչ տեղեկություն ունեի նրա գործունեության մասին։Կայքում տեղեկացել էի դպրոցում թափուր աշխատատեղերի ցանկին,լրացրել համապատասխան հայտը։Չորս օր անց ինձ պատասխան նամակով հրավիրեցին մասնակցելու վերապատրաստման՝սեփական թվային գործիքով։Գնացի։Բայց ինչպե՞ս։Երբեք չեմ կարող մոռանալ այդ չորս օրերի իմ ապրումների մասին։Ես հանրակրթականի չափած-ձևած,սահմանագծած աշխարհից տեղափոխվել էի բոլորովին այլ,նոր՝իմ աշխարհ։Իմ,որովհետև այստեղ ես կարող էի ես լինել,բացել իմ մտահորիզոնը,լիաթոք շնչել,ստեղծագործել,իմ սեփական դասը ստեղծել՝ իմ սովորողների հետ համագործակցելով,նրանց հետաքրքրություններին հագուրդ տալով։Ինքս ,ստեղծագործող լինելով,թև էի առնում մի տեսակ,որ այլևս ծրագիր ասածը չի ինձ թելադրելու,այլ սեփական նախագիծն է ինձ առաջնորդելու։Կարևոր է այն փաստը,որ մինչև օրս ոգևորությունս չի մարել,այլ գնալով ,ավելանում է։

Իսկ այ մասնախմբերով գործունեությունը տիկին Մարիետի մայրենիի խումբն էի ընտրել։Նրա կողմից ձևավորած անկաշկանդ միջավայրում ազատորեն արտահայտվում էին և՛ նորաթուխ սեբաստացի ուսուցիչները,և՛ արդեն փորձառուները։Ճիշտ և սխալ մեկնաբանություններ չկային։Կար գրագետ քննարկում,որի արդյունքում մենք համատեղ վեր էինք հանում առանցքային խնդիրները և փորձում դրանց լուծման եզրեր գտնել։Փոքրիկ առակներ: Կարել Չապեկ․ահա քննարկվող առակների շարքը։Ամեն անգամ հեռանում էի բավարարվածության զգացումով։

Քառօրյա վերապատրաստմանը հաջորդեց եռօրյա մուտքի ճամբարը։Որի ընթացքում էլ բացի բլոգավարությունից ,մենք պետք է ի ցույց դնեինք մեր հեծանվավարության և լողի,իսկ հետագայում էլ ձիվարության հմտությունները։Նշված և ոչ մի սպորտաձևից փայլուն կարողություններ չունեի։Աշխատանքը կրթահամալիրում ինձ շատ բան սովորեցրեց։Բացի այն,որ այժմ հեծանիվ եմ վարում,ձի եմ հեծնում,նաև հաղթահարել եմ վախը ջրի հանդեպ։Գրեթե լողում եմ,սիրում եմ ջուրը։Նոր բացահայտում իմ կյանքում։

Քառօրյա վերապատրաստումը և մուտքի ճամբարը մի ամբողջ դպրոց է կրթահամալիր մուտք գործելու համար՝հետևողական,լուրջ,պատասխանատու աշխատանք։Որի ընթացքում պարզ է դառնում և՛ քեզ համար,և՛քեզ վստահողի համար՝դու կարո՞ղ ես հավեսով աշխատել,սիրել,թե՞․․․        ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ ՝ ԱՐՄԻՆԵ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ և ԿՐԱԿՈՎՍԿՈւ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋև                                                                                                Ի՞ՆՉՆ Է ԱՎԵԼԻ ԿԱՐևՈՐ․․․                                                                                      ԱՄԵՆԱԴԺՎԱՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Ահա հղումները այն վերլուծական աշխատանքների,որ արել եմ մուտքի ճամբարի ժամանակ։Գուցե լիարժեք չեն,սակայն սրանցով ես մուտք եմ գործել կրթահամալիր, և ինձ համար առանձնահատուկ կարևորվում են։Ես սրանց վրա մեծ պատասխանատվորեն եմ աշխատել։ Շնորհակալ եմ բոլոր նրանց,ովքեր ինձ հավատացին և վստահեցին։Այս դպրոցում պետք է անխոնջ ընթանաս և միայն առաջ։Չկա կանգառ,չկա հոգնություն,չկա տեղում դոփել։Կա ընթացք,որը քեզ մղում է ստղծագործելու,արարելու,հավատալու,որ կարող ես,որովհետև ուզում ես։

Leave a comment