ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ՝ԱՐՄԻՆԵ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ և ԿՐԱԿՈՎՍԿՈՒ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋև

Զուգահեռներ՝արդի և ավանդական մանկավարժների դերերի միջև։Եթե Կրակովսկու մոտ դասարանում երևում է միայն ուսուցիչը՝իր իդեալական կերպարով,ապա Ա․ Աբրահամյանի հետազոտության մեջ երևում է արդեն աշակերտի դերը որպես կարևոր դերակատարողի։Վերջինիս դասարանում տիրում է ակտիվ,աշխույժ,փորձարարական մթնոլորտ,ինչի շնորհիվ բարձրանում է նյութի ըմբռնման արդյունավետությունը,ինչն էլ իր հերթին բերում է ուսուցչի աշխատանքի դյուրինություն,նաևայն, որ նա իր նախագիծը կազմելիս կարևորում է երեխայի հետաքրքրությունները։

Իսկ Կրակովսկին ուսուցչի աշխատանքը համարում է դժվարին՝ելնելով նրա ուսերին ծառացած պարտավորություններից,քանի որ նա ամեն ինչ վերցնում է իր վրա՝աշակերտին դիտելով միայն որպես սովորողի։Ճիշտ է՝ նա նույնպես գտնում է,որ ուսուցիչը պետք է ժամանակի հետ քայլի,բայց և այնպես նա համարում է,որ մանկավարժը պետք է լինի կատարյալ,իդեալական կերպար , ոչ թե հավասար,ընկեր բայց և, իհարկե, բանիմաց,ստեղծագործ,ազատամիտ։ՆԱա չի փորձում օգտագործել աշակերտի ներուժը։

Իհարկե,մանկավարժական անթիվ խնդիրներ և՛ավանդակա,և՛արդի ուսումնոսիրություններում մնացել են նույնը,անփոփոխ,բայց և այնպես առաջ գնալ է անհրաժեշտ և միշտ որոնել,պեղել ցանկալի արդյունքին հասնելու համար՝ի նպաստ մեծն գործի,որին կոչված ենք մենք՝ուսուցիչներս։

Leave a comment