Փոքրիկ առակներ: Կարել Չապեկ

Աքաղաղ
Չի լուսանում։ Ես դեռ ազդանշան չեմ տվել։

Մեծամիտ ,ինքնահավան մարդու մասին է,ով իրենից բացի այլ արժեքներ չի գնահատում։Տվյալ պարագայում աքլորն է,որը գերագնահատում է իր դերը։Իբրև իր ազդանշանով է արևը մայր մտել,որ դրանով էլ արևածագ լինի՝մոռանալով նրա կարևորության մասին,նրա դերի մասին՝առանց որի լուսաբացներ և մայրամուտներ չեն լինի։

Ճնճղուկ
Մեծ բան է՝ սոխա՜կ։ Մենք, ճնճղուկներս, ավելի շատ ենք։

Այս առակի մեջ ,կարծում եմ,խոսքը որակի և քանակի մասին է։Ճնճղուկները,ինչ խոսք, մեծաքանակ են,բայց որևէ աչքի ընկնող առանձնահատկություն չունեն։Իսկ այ սոխակները փոքրաթիվ են,սակայն ունեն հրաշալի ձայն,որի շնորհիվ ճանաչված են մարդկության կողմից։Սակայն ցավալի է այն փաստը,որ ճնճղուկները իրենք այդ չեն գիտակցում։Այդպս էլ շատ մարդիկ հեռու են դիմացինի առավելությունը նկատելուց և գնահատելուց։

Միօրիկ
Հարյուրամյա՜ կրիա։ Ինչպե՞ս կարելի է այդպես հրեշավոր կերպով հետամնաց լինել։

Միօրիկ,այսինքն՝մեկօրյա կյանք ունեցող,այսինքն՝ վաղանցուկ։Մեկօրյա կյանք ունեցող երևույթը,բնականաբար,չի կարող ըմբռնել պատմության կարևորությունը։ Դարավոր լինել ,չի նշանակում հետամնաց լինել։  Ժամանակը իմաստություն և խորություն է տալիս, որը պետք է գնահատել։

Ճնճղուկ
Ինչպե՜ս, արտույտն իրավացի՞ լինի։ Դա բացառված է։ Ճշմարտությունը մեկն է, և այն՝ ճնճղուկային։

Դարձյալ ինքնահավանության և մեծամտության մասին է։ Ճնճղուկանման մտածելակերպ ունեցողները չեն կարողանում ընդունել այն հանգամանքը,որը նույնիսկ բացառված է,որ ուրիշները նույնպես կարող են ճշմարտացի լինել։ԵՎ բացի իրենց ճշտից պատրաստ չեն ընդունել այլ կարծիք։

Ծածան
Ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել՝ խորասուզված օդում։

Ծածանը կարծում է,որ բոլոր կենդանի էակները կարող են ապրել միայն ջրում խորասուզված։Բացի իր տեսակը՝ձուկը,որևէ այլ կենդանատեսակ գոյություն անգամ չունի։Այստեղ խոսվում է  եսակենտրոնության մասին։

Էշ
Թո՛ւհ։ Այսպիսի լուրջ պահ, և կեռասենին առանց քաշվելու ծաղկում է իր համար։

Էշը բնույթով ծառայող է․կարող է միայն ծառայել ուրիշների և չունի իր սեփական գործելաոճը,չի կարող ինքնուրույն քայլ կատարել,գործել,միշտ սպասում է հրամանի։Իսկ ա՛յ կեռասենին,եղանակին համապատասխան,ծաղկել է՝առանց հրամանի սպասելու՝իր համար,առանց քաշվելու, և դա նրա համար լուրջ պահ է։Իրականության մեջ շատ կան այսպիսի մարդիկ։

Աշնան տերև
Ժամանակի պահա՞նջը։ Գիտենք՝ սոսափել քամու դեմ։

Տերևը իր վախճանին է հասնում աշնանը։Բայց կարծես թե նա չի գիտակցում դրա մասին։Անգամ նրան թվում է,թե ինքը կարող է հարատևել քամու դեմ։Քամու դեմ ոչ թե սոսափել է պետք,այլ՝ դեմ կանգնել,պայքարել։

 

Leave a comment