ՆԱԽԱԳԻԾ

<<ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՕՐԵՐ>>

Ժամանակահատված ՝սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը

11-րդ դասարան

Նպատակ՝իմացություն ազգային երգի մասին,ճանաչողություն՝ Կոմիտասի մասին

Կոմիտասի կյանքի մասին որոշ տեղեկություններ

Զուգահեռներ տանել Կոմիտասի և Հ․Թումանյանի միջև

Շեշտը դնել Պ․Սևակի <<Անլռելի զանգակատան>>վրա

Համագործակցել երաժշտության մասնագետի հետ

Երաժշտության ունկնդրում

Այցելել Պետական Կոնսերվատորիա,

Կազմակերպել գրական ցերեկույթ,հրավիրել գրականության մասնագետներ երաժշտության մասնագետներ

 

 

Փոքրիկ առակներ: Կարել Չապեկ

Աքաղաղ
Չի լուսանում։ Ես դեռ ազդանշան չեմ տվել։

Մեծամիտ ,ինքնահավան մարդու մասին է,ով իրենից բացի այլ արժեքներ չի գնահատում։Տվյալ պարագայում աքլորն է,որը գերագնահատում է իր դերը։Իբրև իր ազդանշանով է արևը մայր մտել,որ դրանով էլ արևածագ լինի՝մոռանալով նրա կարևորության մասին,նրա դերի մասին՝առանց որի լուսաբացներ և մայրամուտներ չեն լինի։

Ճնճղուկ
Մեծ բան է՝ սոխա՜կ։ Մենք, ճնճղուկներս, ավելի շատ ենք։

Այս առակի մեջ ,կարծում եմ,խոսքը որակի և քանակի մասին է։Ճնճղուկները,ինչ խոսք, մեծաքանակ են,բայց որևէ աչքի ընկնող առանձնահատկություն չունեն։Իսկ այ սոխակները փոքրաթիվ են,սակայն ունեն հրաշալի ձայն,որի շնորհիվ ճանաչված են մարդկության կողմից։Սակայն ցավալի է այն փաստը,որ ճնճղուկները իրենք այդ չեն գիտակցում։Այդպս էլ շատ մարդիկ հեռու են դիմացինի առավելությունը նկատելուց և գնահատելուց։

Միօրիկ
Հարյուրամյա՜ կրիա։ Ինչպե՞ս կարելի է այդպես հրեշավոր կերպով հետամնաց լինել։

Միօրիկ,այսինքն՝մեկօրյա կյանք ունեցող,այսինքն՝ վաղանցուկ։Մեկօրյա կյանք ունեցող երևույթը,բնականաբար,չի կարող ըմբռնել պատմության կարևորությունը։ Դարավոր լինել ,չի նշանակում հետամնաց լինել։  Ժամանակը իմաստություն և խորություն է տալիս, որը պետք է գնահատել։

Ճնճղուկ
Ինչպե՜ս, արտույտն իրավացի՞ լինի։ Դա բացառված է։ Ճշմարտությունը մեկն է, և այն՝ ճնճղուկային։

Դարձյալ ինքնահավանության և մեծամտության մասին է։ Ճնճղուկանման մտածելակերպ ունեցողները չեն կարողանում ընդունել այն հանգամանքը,որը նույնիսկ բացառված է,որ ուրիշները նույնպես կարող են ճշմարտացի լինել։ԵՎ բացի իրենց ճշտից պատրաստ չեն ընդունել այլ կարծիք։

Ծածան
Ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել՝ խորասուզված օդում։

Ծածանը կարծում է,որ բոլոր կենդանի էակները կարող են ապրել միայն ջրում խորասուզված։Բացի իր տեսակը՝ձուկը,որևէ այլ կենդանատեսակ գոյություն անգամ չունի։Այստեղ խոսվում է  եսակենտրոնության մասին։

Էշ
Թո՛ւհ։ Այսպիսի լուրջ պահ, և կեռասենին առանց քաշվելու ծաղկում է իր համար։

Էշը բնույթով ծառայող է․կարող է միայն ծառայել ուրիշների և չունի իր սեփական գործելաոճը,չի կարող ինքնուրույն քայլ կատարել,գործել,միշտ սպասում է հրամանի։Իսկ ա՛յ կեռասենին,եղանակին համապատասխան,ծաղկել է՝առանց հրամանի սպասելու՝իր համար,առանց քաշվելու, և դա նրա համար լուրջ պահ է։Իրականության մեջ շատ կան այսպիսի մարդիկ։

Աշնան տերև
Ժամանակի պահա՞նջը։ Գիտենք՝ սոսափել քամու դեմ։

Տերևը իր վախճանին է հասնում աշնանը։Բայց կարծես թե նա չի գիտակցում դրա մասին։Անգամ նրան թվում է,թե ինքը կարող է հարատևել քամու դեմ։Քամու դեմ ոչ թե սոսափել է պետք,այլ՝ դեմ կանգնել,պայքարել։

 

Առակների մեկնաբանություն

ԱՂՎԵՍ

Բոլոր կենդանի արարածները բաժանվում են երեք կարգի՝թշնամիների,մրցակիցների և որսի։

Առակը խոսում է աղվեսի բնույթի մասին։Նա դիմացինի մեջ ցավալիորեն տեսնում է միայն թշնամի,մրցակից և որս։Ինչ խոսք,կան մարդիկ,որոնք նույնպես նման մոտեցում ունեն՝չեն կարող կարևորել մարդկային այլ արժեքներ։Ողջ կյանքում թշնամիներ են գտնում,մրցակցում,հաճախ անհարկի,և միշտ ունեն թիրախ՝առաջին իսկ պատեհ առիթի դեպքում հարձակում գործելու պատրաստ։ո

ԿՈՃՂ

Ինչու՞չեն ասում․<< Արժանապատիվ կոճղ>>։

Արժանապատիվ ծառի անկումից հետո նրա փոխարեն մնում է հատված կոճղ։Որը արդեն ոչ մի բան է։Սակայն նա ինքը  կարծում է,որ դեռևս որևէ կարևորություն ունի անտառի համար։Նմանապես կան մարդիկ,որոնք գերագնահատելով իրենց դիրքն ու կարողությունները,սպասում են,որ պետք է մեծարվի իրենց անձը,որ պատվի արժանան տեղի,անտեղի։

Աշխատանքի բաժանում

Ես կնայեմ,թե դուք ինչպես եք աշխատում,իսկ դուք կնայեք,թե ես ինչպես եք ուտում։

Ծույլ, անբան ,ալարկոտ մարդկանց մասին է խոսքը։

Հակասությունն է <<Ով աշխատի,նա կուտի>>ժողովրդական առակի,որտեղ ,խրախուսվում է աշխատասիրությունը։Իսկ մարդկանց այս տեսակը պատրաստ է ուտելու առանց աշխատելու,առանց չարչարվելու,առանց ստեղծելու։Անգամ պատրաստ է նայել ուրիշների աշ

նախագիծ՝ֆրանկոֆոնիա

Ամիս՝փետրվար կամ մարտ

Տևողություն՝  1 շաբաթ

Դասարան7-8

՝ՆՊԱՏԱԿ՝ իմացություն ֆրանկոֆոնիայի մասին

 

Համագործակցություն այլ մասնագետների հետ՝աշխարհագրության,պատմության,երաժշտության,ֆրանսերենի

Խթանում

Երաժշտության ունկնդրում՝Շառլ Ազնավուրի <<Հայաստան>>երգը

Ո՞վ է Շառլ Ազնավուրը/լսել և գրանցել պատասխանները

Ներկայացնել Շ․Ա․-ի կյանքից որոշ հատվածներ,դրվագներ ընթերցել

Կապել ՝

Շառլ Ազնավուր-Ֆրանսիա-ֆրանկոֆոնիա

Ուսումնասիրել ֆրանկոֆոն երկրների ցանկը

Հավաքել տեղեկություններ այդ երկրների մասին

Հրավիրել համապատասխան մասնագետ

Այցելելություն իրականացնել մասնագետի ուղղորդմամբ

Ֆիլմի դիտում՝անիմացիոն ֆիլմ՝<<Այա>>

Փոքր խմբերով կազմել սլայդներ որոշ  երկրների մասին և ներկայացնել

Ամփոփում ՝7-8 դասարանների համատեղ քննարկում, ներկայացում ընկալածի,սովորածի մասին

ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ

Սիրով և ոգևորությամբ մասնակցում եմ քառօրյա վերապատրաստման։Ինձ ոգևորում է կրթահամալիրի յուրահատուկ ,ինքնքտիպ դասավանդման ծրագիրը,որի մասին մասամբ տեղեկացա առաջին օրը։Երկրորդ և երրորդ օրերի ընթացքում  բացեցինք մեր սեփական բլոգները,նյուրեր տեղադրեցինք,ծանորացանք նոր ծրագրերի հետ։