ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ՝ԴԵՊԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ

  1. Դասարան՝11-րդ
  2. Ժամանակահատված`մայիս
  3. Նպատակ՝նյութի ամրապնդում,ծանոթացում նոր վայրերի հետ,լուսանկարների շքերթի կազմակերպում
  4. Պ․Սևակի կյանքը ուսումնասիրելուց հետո ծրագրում եմ անպայման այցելել Սևակի տուն-թանգարան՝դեպի Զանգակատուն գուղ։Քանի որ ճամփորդությունը հեռավոր, է և նույն ուղղու վրա են գտնվում  նաև պատմա-մշակութային այլ արժեքներ,օրինակ՝Խոր Վիրապ եկեղեցին,Նորավանքը, նույնպես կարելի է այցելել,Խոր Վիրապ՝առավոտյան,իսկ Նորավանք՝Զանգակատնից հետո։Ճանապարհին կկանգնենք Սևակավան գյուղում՝եղերական դեպքի վայրում և հարգանքի տուրք կմատուցենք ի հիշատակ մեծանուն գրողի։

Ճամփորդության համար ընտրել եմ մայիս ամիսը,որովհետև Սևակի տուն-թանգարանի այգու ծաղկուն շրջանն է։Սովորողները կվայելեն հենց Սևակի՝իր իսկ,ձեռքով տնկած խնձորենիների ծաղկման բույրն ու հմայքը,մեղուների բզզոցը։Կքայլեն ծառերի արանքով,շիրմաքարի շուրջը։Իսկ արդեն թանգարանի ներսում գիդի հաղորդած տեղեկատվությանը կծանոթանան,իրենք իրենց իմացածներով կկիսվեն,կասմունքեն որոշ հատվածներ նրա ստեղծագործություններից և կհնչեցնեն այլ մեծերի խոսքերից՝ նրա մասին,նրա ստեղծագործությունների մասին։

Եվ քանի որ ժամանակը ծաղկուն գարնանային է լինելու,սովորողները կանեն ֆոտո շարքեր և կտեղադրեն իրենց բլոգներում՝իրենց տպավորությունների հետ միասին։