ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ՝ԱՐՄԻՆԵ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ և ԿՐԱԿՈՎՍԿՈՒ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋև

Զուգահեռներ՝արդի և ավանդական մանկավարժների դերերի միջև։Եթե Կրակովսկու մոտ դասարանում երևում է միայն ուսուցիչը՝իր իդեալական կերպարով,ապա Ա․ Աբրահամյանի հետազոտության մեջ երևում է արդեն աշակերտի դերը որպես կարևոր դերակատարողի։Վերջինիս դասարանում տիրում է ակտիվ,աշխույժ,փորձարարական մթնոլորտ,ինչի շնորհիվ բարձրանում է նյութի ըմբռնման արդյունավետությունը,ինչն էլ իր հերթին բերում է ուսուցչի աշխատանքի դյուրինություն,նաևայն, որ նա իր նախագիծը կազմելիս կարևորում է երեխայի հետաքրքրությունները։ Continue reading “ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ՝ԱՐՄԻՆԵ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ և ԿՐԱԿՈՎՍԿՈՒ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋև”

Ի՞ՆՉՆ Է ԱՎԵԼԻ ԿԱՐևՈՐ․․․

Ուսումնասիրելով Արմինե Աբրահամյանի <<Ի՞նչն  է ավելի կարևոր>>նյութը՝ինձ գրավեց նրա այն տեսակետը,ըստ որի դասվարի աշխատանքը առավել արդյունավետ է դառնում,երբ նա հետազոտական աշխատանքների շնորհիվ կարողանում է ճիշտ դիտարկում իրականացնել և ի հայտ բերել, ճանաչել սովորողի առանձնահատկություններն ու ունակությունները։Նաև այն,որ ոսուցիչը իր անելիքը ծրագրում է ըստ երեխաների հետաքրքրությունների շրջանակների՝շոշափելի,հասկանալի,գործնական և կիրառելի։Կարևորը հստակ,պարզ նպատակներն են,որպեսզի չշեղվեն ծրագրից։Ոսուցչի որոնողական,պրպտուն աշխատանքի շնորհիվ է,որ դասապրոցեսը սովորողների մոտ հետաքրքրություն և սեր է առաջացնում առ ուսումը,դրան նպաստում է նաև երեխաների համագործակցությունն ու փորձի փոխանակումը։Ոսուցիչը պետք է ստեղծագործ լինի,որպեսզի համընթաց քայլի ժամանակի պահանջների ոլորաններում,կարևորի առաջընթացը և տեղում չտա։ Continue reading “Ի՞ՆՉՆ Է ԱՎԵԼԻ ԿԱՐևՈՐ․․․”

ԱՄԵՆԱԴԺՎԱՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Ծանոթանալով Վ․ Կարակովսկու <<Դաստիարակության սահմանները>> աշխատությունից որոշ հատվածների հետ՝ ինձ համար պարզ դարձավ,որ արդի և ավանդական մանկավարժության մեջ շատ մոտեցումներ նույնն են մնացել։Այն է՝ուսուցիչը դասարան չպետք է բերի իր սեփական տրամադրությունը,խնդիրները,հոգսերը։Ոսուցիչը պետք է անընդհատ ինքնակրթվի և տեղում չտա,բազմակողմանի զարգացած լինի և իր առարկան կապի այլ գիտությունների հետ,կապ գտնի դրանց մեջ,կարողանա առարկան հետաքրքիր դարձնել՝ներմուծելով նորարարություններ։Նա նաև նշում է,որ ամեն նոր ուսուցանվող նյութի համար ուսուցիչը պետք է ունենա իր սեփական սցենարը,որը չպետք է կրկնվի,ամեն դասի համար ստեղծի նոր սցենար։Այս սցենար ասվածը,ըստ իս,հենց նախագիծն է,որը գործում է այս կրթահամալիրում։Խոսում է նաև ուսուցչական համերաշխ կոլեկտիվի մասին,ինչը հենց համագործակցությունն է։ Continue reading “ԱՄԵՆԱԴԺՎԱՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ”

Ինչպես՞ եմ ես սովորում

Բնականաբար յուրաքանչյուր մարդ ունի սեփական յուրացման կերպ։Ես ավելի դյուրին եմ

սովորում տեսնելով,ֆիքսելով։Յուրացումս իրականանում է

տեսողական զգայարանիս միջոցով։Ամրապնդվում է ,երբ կարդում եմ տվյալ նյութը։

ՆԱԽԱԳԻԾ

<<ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՕՐԵՐ>>

Ժամանակահատված ՝սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը

11-րդ դասարան

Նպատակ՝իմացություն ազգային երգի մասին,ճանաչողություն՝ Կոմիտասի մասին

Կոմիտասի կյանքի մասին որոշ տեղեկություններ

Զուգահեռներ տանել Կոմիտասի և Հ․Թումանյանի միջև

Շեշտը դնել Պ․Սևակի <<Անլռելի զանգակատան>>վրա

Համագործակցել երաժշտության մասնագետի հետ

Երաժշտության ունկնդրում

Այցելել Պետական Կոնսերվատորիա,

Կազմակերպել գրական ցերեկույթ,հրավիրել գրականության մասնագետներ երաժշտության մասնագետներ