Հայրենագետների ջոկատ․օր 7-րդ

Օրը՝նախագծային սկիզբ ,ընթացք և ավարտով։

Ինչպես,որ նշված է նախագծում,օրը սկսեցինք քաղհանով,սերմնացանությամբ։Մարգը ազատեցինք մոլախոտերից,մի լավ փխրեցրինք, ջրեցինք։Սերմը հորեցինք,ջրեցինք ։

Մեր աշխատանքները այսքանով չավարտվեցին։Եղանք Բաղշյանի այգում,հարդարեցինք,աղբը հավաքեցինք։

Դե իհարկե,չեմ կարող չանդրադառնալ այսօրվա ինտելեկտուալ խաղ-մրցույթին,որն անցկացվեց 5-րդ դասարանի սովորողների միջև։Խաղը կազմակերպել էին միջին դպրոցի սովորողները՝ընկեր Տիգրանյանի հետ միասին։Բավականին ուսուցողական հարցաշար էին պատրաստել՝ներառելով բնագիտական,մաթեմատիկական,տրամաբանական,հայրենագիտական հարցեր։Սովորողները բաժանվեցին չորս խմբի՝իրենց անվանումներով։<<Գիտնականներ >> և <<Դեվիս>> խմբերի միջև թեժ պայքար էր ընթանում առաջին տեղի համար։Հաղթողի կոչմանը արժանացավ <<Դեվիս>> խումբը։Լավագույն խաղացողներ ճանաչվեցին Էրիկ Աղախանյանը,Դավիթ Բաբաջանյանը և Նարեկ Բունիաթյանը։Կեցցեք,տղաներ։

Շատ շնորհակալ ենք  ընկեր Տիգրանյանից և տղաներից։

Leave a comment