Էկո նախագիծ

Խնամված միջավայր-պաշտպանված երեխա

Իրականացնողներ՝հայրենագետների ջոկատ

Օրը՝հունիսի 5

Ժամ՝9․30-12․30

Վայրը՝Արևմտյան դպրոց և շրջակայք

Շուշան Ալեքսանյանի հետ խորհրդակցելուց հետո,հասկացանք,որ ջերմոցում աշխատանք շատ կա,և որ իրեն օգնող ձեռքեր են պետք։Դե,մենք էլ այդ պատրաստակամ ձեռքերն ենք։Սիրով ստանձնեցինք Արևմուտքի ջերմոցի աշխատանքները։

Մեզ անհրաժեշտ են կանաչեղենի սերմեր՝համեմի,բազիլիկի,մաղադանոսի,սամիթի։

Նախ պետք է քաղհան արվի ցանքսի տարածքը,սերմնահորվի,ջրվի։

Աշխատանքը իրականացնելու համար նպատակահարմար են առավոտյան կամ երեկոյան ժամերը։Մենք ընտրում ենք առավոտյան ժամը՝ընդհանուր պարապմունքից հետո`9.30:

Նպատակը՝

  • Ձևավորել սեր և հոգատարություն բույսերի հանդեպ
  • Լնել հետևողական,ուշադիր,պարտաճանաչ
  • Հետևել բույսերի աճին,խնամել,ջրել
  • Իմանալ ևկարևորել ֆլորայի դերը մարդկության և կենդանական աշխարհի գոյատևման հարցում
  • Առհասարակ կարևոր է յուրաքանչյուր ծաղիկ,թուփ,ծառ,խոտն անգամ
  • Որքան հնարավոր է՝դրանց վերցնել մեր խնամքի տակ և խնամել
  • Նույնը անել մեր բակերում,այգիներում,օրինակ ծառայել,հրավիրել ,կոչ անել՝սեբաստացիական պարզ,մարդկային մեծսիրտ մոտիվով

Խնդիրները

  • Խնամված,կանաչապատ տարածքները պետք է գերիշխող լինեն
  • Նախագիծը շարունակական է՝<<Ես և մեր բակի ծառերը,թփերը,ծաղիկները>>․ֆոտոպլեներ,ձայնագրություն,փոքրիկ պրեզենտացիա

Ժամը 11․30-ից  12․30-ը կզբաղվենք նաև շրջակա միջավայրի խնամքով,բարեկարգմամբ։Կշրջենք մոտակա շենքերի բակերով,Բախշյանի այգով և կմաքրենք,օրինակ կծառայենք տարածքի բնակիչների համար։

Դե իսկ աշխատանքային օրվա ավարտին մենք կարժանանանք մեր ամենասիրելի զբաղմունքի վաստակին՝լող։

Մեզ բարի, հաճելի օր։

 

Leave a comment