Քայլարշավ Հրազդանի կիրճում

Այսօր իրականացրինք մեր քայլարշավը։Չնայած անձրև էր մաղում,բայց անչափ հաճելի տրամադրություն էր տիրում։Քայլարշավը սկսելուց առաջ մտանք Սուրբ Սարգիս եկեղեցի,ստացանք քահանայի օրհնությունը,մոմ վառեցինք,այնուհետև երկու ոստիկաններ ինքնակամ ուղեկցեցին մեզ,օգնեցին հաղթահարել ճանապարհի դժվար անցանելի հատվածը,որից հետո ցուցումներ տալով,որ զգույշ լինենք,մեզ բարի ճանապարհ մաղթեցին ,մեր շնորհակալությունները ստացան և հեռացան։Իսկ մենք քայլեցինք հանգիստ,անտրտունջ,ոգևորված,գեղեցիկ աշունը գնահատելով,գետի ձայնը վայելելով,թափված տերևների գորգի վրայով։Հրաշալի աշնանային եղանակը տրամադրում էր՝հիանալ իր գունագեղությամբ։

Հետո եղանք <<պոնչիկանոցում>> և վայելեցինք Գրանդ Քենդիի համեղ փքաբլիթները և կակաոն։

Հետաքրքիր,հագեցված օր էր այսօր առաջին դասարանցիների համար։

Leave a comment