Նախագիծ՝Թումանյանի հետ․ իմ հեքիաթը և ես

Ժամանակահատված՝դեկտեմբերի 3-7

մասնակիցներ՝1․2 դասարան

նպատակ․

  • ո՞վ է Թումանյանը․ճանաչողություն
  • Թումանյանի հեքիաթները
  • Թումանյանի հեքիաթներից իմ սիրելի հեքիաթը
  • նկարել հեքիաթներից դրվագներ և պատրաստել գիրք
  • դերախաղեր,պատումներ,վիդեոներ

Ծանոթացնել Թումանյանի հետ։

Ընթերցել նրա հեքիաթներից,պատմել։Փորձել ներկայանալ փոքր դերախաղերով։

Պատմել,թե ո՞վ է իր սիրելի հերոսը,նկարագրել նրան և բացատրել,թե ինչու՞ է հենց նրան սիրում։

Նկարել սիրելի հեքիաթը,հերոսին։

Դիտել հեքիաթների համանուն մուլտֆիլմերը։

Կատարել տեխնոլոգիական աշխատանքներ՝ծեփ,ապլիկացիա։

Պատմել հեքիաթ։Ոշադրություն դարձնել գրագետ հայերենի ,կապակցված խոսքի վրա։

 

Նախագիծ՝Ամանորը արևմուտքում

Ժամանակահատված՝դեկտեմբերի 17-21

Մասնակիցներ՝տարատարիք ճամբարականներ

Իրականացնող՝Արմինե Գոգինյան

նպատակ՝

  • ստեղծել տոնական տրամադրություն սովորողների անմիջական մասնկցությամբ
  • մասնակցել դպրոցի տոնական ձևավորման աշխատանքներին
  • պատրաստվել տոնական բեմադրության
  • տալ իմացություն Ամանորի խորհրդի մասին
  • կազմակերպել խորհրդանշական,ծիսական խաղեր

Նախորդ և այս շաբաթների ընթացքում զբաղվել տեխնոլոգիական գործունեությամբ՝մասնակցել դպրոցի և բակի ձևավորման աշխատանքներին։

Պատրաստվել տոնական բեմադրության։Բեմադրելու ենք Թումանյանի <<Բարեկենդանը>>

հեքիաթից հատված՝որոշակի փոփոխությունների ենթարկելով․կմասնակցի Ձմեռ պապը,կշտկի անհաշտությունը։

Բեմադրության մեջ ներառելու ենք նաև ամանորյա ծիսական խաղ՝<<Չարխափանը>>,որը խաղում են ընկույզներով և ուրախ ու հետաքրքիր խաղ է։

 Խաղացողները մի մետր տրամագծով շրջան են գծում և մեջտեղը ուղիղ գծով
ընկույզներ շարում: Երեք-չորս մետր հեռավորությունից գցում են վեգերը (վեգի
փոխարեն կարելի է օգտագործել մեծ ընկույզ): Եթե թեկուզ մեկն են շրջանից
դուրս հանում, շահում են շարված բոլոր ընկույզները:
 Սեղանին կամ գետնին իրար զուգահեռ երկու շարքով շարվում են ընկույզներ:
Խաղացողը, մի շարքի ընկույզները միջնամատի և բութ մատի միջոցով
կտտացնելով, պետք է նշանառությամբ շարքից դուրս հանի մյուս շարքի
ընկույզները։

Բոլորիս մաղթում եմ տոնական բարձր տրամադրություն։

 

 

 

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Շաբաթական 4 ժամ պարապում եմ հայրենագիտություն։

Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Երևանի պատմության թանգարան

Նախագիծ՝Քայլարշավ Հրազդանի կիրճում

Նախագիծ՝Մեծամորի թանգարան

Նախագիծ՝Սեբաստացու օրեր

Նախագիծ՝ Երկրաբանության թանգարան

Նախագծային երկուշաբթի

Նախագծային երեքշաբթի

Նախագծային չորեքշաբթի

Նախագծային հինգշաբթի,ծառատունկ

Նախագծի եզրափակում

Ճամփորդություն դեպի Երևանի պատմության թանգարան

Նոյեմբերի 15-ին 5․1 դասարանի հետ իրականացրինք ճամփորդություն դեպի Երևանի պատմության թանգարան։Նախքան այցելությունը սովորողները հավաքել էին տեղեկատվություն Երևան քաղաքի պատմության,Էրեբունի բերդաքաղաքի,թանգարանի հիմնադրման և ևայլ մանրամասների մասին։

Դե,իսկ թանգարանում գիդի տված տեղեկությունները,3D մակետը,հիշողության խաղը ամրապնդեցին գիտելիքները և ավելացրին պաշարը։

Ճամփորդությունը ուսուցողական էր, և համարում ենք ստացված և անհրաժեշտ։