Նախագիծ՝Ես և սպորտը․Վահան Ասատրյան հուշամրցաշարին ընդառաջ

Ժամանակահատված՝հոկտեմբերի 8-12

Դասարան՝առաջին

Իրականացնող՝Արմինե Գոգինյան,Լուսինե Պետրոսյան

նպատակ

  1. Զարգացնել ֆիզիկական հմտություններ
  2. Քայլք,վազք
  3. Ձևավորել մրցունակություն
  4. Ձևավորել և զարգացնել գնդակին տիրապետելու հմտություններ
  5. Ձևավորել ամուր կամք
  6. Հոգեբանորեն պատրասրվել և պարտության ,և հաղթանակի
  7. Կազմել միասյուն,երկսյուն շարքեր
  8. Հետևել հրահանգներին
  9. Պահպանել կանոնները
  10. Հաղթահարել խոչընդոտներ և արգելքներ
  11. Սովորել քաջալերել,ոգևորել ընկերներին

Նախագիծը սպորտային,մրցութային բնույթ ունի։Ուստի պետք է առաջին հերթին ուշադրությունը բևեռել սովորողների անվտանգության վրա,լինել էլ ավելի զգոն։

Հրահանգները պետք է լինեն հասանելի,իրականանալի,հստակ։Կանոնները բոլորի համար նույնն են։

Կմասնակցեն երկու առաջինները։Մրցույթը կիրականանա սպորտլանդիայի տեսքով։

Մարմնակրթության մասնագետը պետք է ուշադրություն դարձնի շարքերի ճիշտ ձևավորմանը ,շարքի սկիզբ և վերջ հասկացությունների վրա։

Սովորողները պետք է տիրապետեն գնդակ նետելու,ճիշտ բռնելու հմտություններին։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Leave a comment