Ճամփորդություն դեպի Արզական՝Նեղուցի վանք

5․է դասարանի հետ իրականացրինք ճամփորդություն դեպի Արզական՝Նեղուցի վանք։Բավականին հաճելի ճամփորդություն․սովորողների բավականին կազմակերպված,դժվարություն հաղթահարելու կամքի դրսևորմամբ,զուսպ,ուսուցիչների հրահանգներին ականջալուր,համախմբված և համերաշխ։Շարանը կարող եմ շարունակել,որովհետև,իսկապես,արժանի են գովվելու։Ուրեմն՝նրանց հետ տարված աշխատանքը իր նպատակին է հասել։

Իսկ աշնան ջերմ,շոյող եղանակը ուղեկցեց մեզ ողջ օրվա ընթացքում։Ներկապնակի բոլոր երանգները օգտագործած աշունը ,տեղյակ լինելով իր հմայքի մասին,հիացմունք պատճառեց մեզ։

Սովորողները նախապես հավաքել էին համապատասխան տեղեկություն գյուղի,վանքի և գետի մասին։

Տպավորիչ և ուսուցանող ճամփորդություն էր։Կատարվեց ևս մեկ քայլ՝հայրենաճանաչման համար։Սկսված են հաջորդ ճամփորդության քարտեզագծման աշխատանքները։

Նախագիծ՝Արևմուտքի պարտիզպանները

Ժամանակահատված՝22-26

Դասարան ՝առաջին

Իրականացնող՝Արմինե Գոգինյան

Նպատակ

  • ձևավորել սեր բնության հանդեպ
  • աշխատասիրություն
  • խնամքով ու հոգատար լինեն
  • բնագիտական գիտելիքների ձեռք բերում

Իրականացնել ծառատունկ,որի ողջ գործընթացին պետք է մասնակցեն սովորողները։Պարտիզապուրակային գործունեությունը միշտ էլ արդյունավետ է նրանց ճիշտ էկոլոգիական դաստիարակություն տալու համար։Սովորում են աշխատել։Սովորում են գնահատել իրենց աշխատանքը։Ծառ ու թփին,ծաղկին,բուսականությանը խնամքով վերաբերվել։

Այնուհետև կհետևենք աճին,կիմանան ի՞նչ է հարկավոր բույսին աճելու համար։

Գունավոր թղթերով,տերևներով տեխնոլոգիական աշխատանքներ կանեն թեմային համապատասխան։

Կսովորեն բանաստեղծություն։ կլսեն հեքիաթ։

Կիրականացնենք ճամփորդություն։

Կմասնակցենք թթու դրիկին,մառանի ստեղծման աշխատանքներին,գինի պատրաստման գործընթացին։