Գարնանային Արատեսի հաշվետու պատում

20240420_090000

Գարնանային Արատես նախագծով Արևելյան դպրոցի 4-րդ դասարանցիների 21 հոգանոց խումբը մայիսի 19-21-ը Արատեսում էր։

Օրը սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, որտեղ և հանդիպեցինք, այնուհետև մասնակցեցինք Ուսումնական ժամերգության։

Նախագիծը իր մեջ քանի որ ուներ ուսումնահայրենագիտական բաղադրիչ, մենք ունեինք հայրենագիտական կանգառներ, քայլքեր  ճանապարհին։ Նախ մեր ուշադրության կենտրոնում էր Արարատը` իր վեհաշուք տեսքով։ Մեր դիտակետում էին նաև միջմարզային անցումները` Երևան- Արարատի մարզ- Վայոց ձորի մարզ։ Առաջին կանգառն արեցինք Արենի- Արփի գյուղերի միջև ընկած հատվածում` Արփայի հովտում։ Մենք սիրում ենք այս հովիտը, բայց այս անգամ ավելի զգույշ պետք է լինեինք, որովհետև գետը վարարել, իր ափերից դուրս էր եկել, ողողել մոտակայքը։ Արփայի մասին զրուցելուց  հետո մաքրեցինք տարածքը և շարունակեցինք ճանապարհը։

Դիանա Ղազարյանի ֆբ-յան էջից։

Հաջորդ կանգառը Եղեգիս գյուղում էր։ Քայլքով բարձրացանք դեպի Զորաց եկեղեցի` դիտակետում ունենալով` Եղեգիսի անօրինակ կիրճը։

Իմ ֆբ-յան էջից։

Ժամանեցինք Արատես, տեղավորվեցինք, սենյակները կարգի բերեցինք։ Քանի որ գիշերակացը Սիրո տնակում էինք նախատեսել և անելիքը շատ էր, անգործ չէինք կարող մնալ։

Մեզ անչափ զարմացրեց, հիացրեց արատեսյան գեղեցիկ նորաբաց գարունը։ Իսկ երբ անսպասելի մի ամպ հայտնվեց և անձրև տեղաց, ինչը հետո կարկուտի վերածվեց,  քիչ անց էլ արևը անհոգ շողաց, ասես անձրեւ չէր էլ եկել, ճամբարականները չկարողացան իրենց հիացմունքը թաքցնել։ Երեկոյան քայլքի ուղղությունը սկսեցինք Արատեսի վանքից և մերձակա տարածքի ուսումնասիրումից։ Մոտակա քարանձավը մեզ սիրով տեղավորեց իր ներսում` հով էր, մաքուր, խորհրդավոր։ Քայլեցինք դեպի աղբյուրների քարանձավ, այնուհետև անցանք կամրջի վրայով և ուղղություն վերցրինք դեպի արևմուտք։ Սքանչելի եղանակ, բնություն։

Իմ ֆբ-յան էջից

Դիանայի ֆբ- յան էջից։

Երեկոյան խարույկի համար փայտ հավաքեցինք, խաղացինք կանաչների մեջ և հետ վերադարձանք։ Երեկոյան խարույկի շուրջ քննարկումների ժամանակ, ճամբարականները խոստովանեցին, որ այսօրվա քայլքերը, զրույցները անմոռանալի տպավորություններ են թողել։ Արատեսում մի քանի անգամ ճամբարակ երեխաներին հետաքրքիր էր առաջին անգամ այստեղ եղողների տպավորությունները։ Բոլորը սիրել էին մեր դպրոցը` բնության գրկում և հարցնում էին, թե հաջորդ ճամբարը երբ է լինելու։ 

Ցերեկային ջերմ և հաճելի եղանակը տրամադրում էր` սենյակներում չմնալ` խաղալ դրսում, փայտ հավաքել, քայլել։ 

Առավոտյան նախավարժանքից.

Երկրորդ օրվա ծրագրով այցելեցինք ուսումնական մեղվանոց` Միջին դպրոցի ավագ ընկերների հետ։ Հավանա մեղվապահի հագուստը և փեթակները նոր  շրջանակներով հավելեցինք։

Լուսանկարները` իմ ֆբ.-յան էջից։

Այսօր քայլքի ուղղությունը դեպի հյուսիս էր։ Ծաղկած դաշտերը, Արատես գետի աղմուկը, կիրճը վերևից, դիմացի ձյունապատ գագաթները մեզ ստիպեցին կանգառ անել դաշտում և վայելել սքանչելի գարունը։

Լուսանկարները` իմ ֆբ.-յան էջից։

Մեզ համար հաճելի էր և պարտավորեցնող տիար Բլեյանի ուշադրությունը մեր գործունեության նկատմամբ։ Նրա հոգատարությունը և սերը փոխանցվում է և տարածվում յուրաքանչյուրի վրա, ով մեկ անգամ լինում է Արատեսում։ Այս դպրոցը մերն է ու միշտ սիրելի։

Երրորդ օրը Արատեսի թողեցինք մաքուր, խնամված և մեկնեցինք։ 

Կանգառ ունեինք Եղեգիս գյուղում։ Տիար Բլեյանի ուղղորդմամբ այցելեցինք Եղեգիսի հրեական գերեզմանոց։ Քանի որ ես տիարի հետ քայլել էի այդ ուղղությամբ, հիշում էի ճանապարհը։

Լուսանկարները` իմ ֆեյսբուքյան էջից։

Հաջորդ կանգառը Թռչունների քարանձավն էր։

Վերադարձանք Երևան` մեզ հետ բերելով հիշողություններ, տպավորություններ` սիրուն, հավես օրերի։

Leave a comment