Արգիշտիխինիլի ամրոցում

 

20240406_120522Ապրիլի 6-ին Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանների մի խումբ սովորողների հետ մեկնեցինք Արմավիրի մարզ` Արգիշտի արքայի հիմնադրած Արգիշտիխինիլի ամրոց։

Իվետա Ջանազյան ֆեյսբուքյան էջից։

Մարտ- ապրիլ ամիսներին  հարմար է բարձունքը հաղթահարելու համար, քանի դեռ շոգերը չեն ընկել։ Ավելի շոգ եղանակ չպետք է ընտրել վերելքի համար։ 

Սովորողները հեշտությամբ հաղթահարեցին վերելքը, իսկ արդեն բլրի գագաթից բացվող տեսարանը հիացրեց նրանց։

20240406_125829

Իվետա Ջանազյան ֆեյսբուքյան էջից։

Արգիշտի արքայի հիմնադրած ևս մեկ հզոր բերդաքաղաքից պահպանված հատվածները, անցուղիները գրավեցին սովորողների ուշադրությունը։  Իջնելու համար ընտրեցինք հակառակ լանջը, որը լի էր մեծ քարանձավներով։

Հայրենիքը ճանաչելու ևս մի փոքրիկ քայլ կատարած, հիացած վերադարձանք Երևան։

Leave a comment