Ձմեռային հեքիաթ Արատեսում

20240118_114202Ուրիշ ձմեռ ուրիշ Արատեսում։ Ես Արատեսին սիրահարված միակը չեմ, անթիվ այդպիսիներից մեկն եմ։ Տարվա բոլոր եղանակներին հիանում եմ նրա տարբերվող, անաղարտ գեղեցկությամբ։ Բայց ձմեռը ուրիշ է…Ձյան բարձր շերտը, տաք ցերեկները և ցուրտ գիշերները հիշողություններս ինձ տեղափոխում են մի տաքուկ անկյուն` մանկություն, որտեղ առատ ձյուն կա, անհոգ ու լիաթոք ծիծաղ, սառած մատիկներ ու քթիկներ, ամեն բան կար երջանիկ լինելու համար։

Չեմ կարող համրել, թե քանի անգամ եմ եղել այստեղ, բայց մի անբացատրելի կապ է ստեղծվել իմ և նրա մեջ։ Ամեն անգամ ուզում եմ ավելի խոր կլանել թթվածինը, ավելի երկար զգալ մաքուր օդը` ցայգալույսից մինչեւ արևամուտը։

Ուրիշ ձմեռ ուրիշ Արատեսում…

Ձմեռային ճամբար Արատեսում ավելի դժվար է կազմակերպել, քան տարվա մյուս եղանակներին։ Ցուրտ, վառարաններ, թաց գուլպաներ ու տաբատներ, բայց և միևնույն է, ճամբարականները սիրում են ձյունը, ձյունախաղերը, սահքը։ Այս անգամ էլ եկան հենց ձյունաշատության համար. Երևանում այսքան ձյուն չենք տեսնում։

Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից շարժվեցինք կազմ- պատրաստ նշված ժամին` 9:31։ Ամբողջ ճանապարհին, մինչև Տիգրանաշենի ոլորաններ, մեզ ուղեկցեց վեհ, ձյունաճերմակ գագաթներով, ամպի կտորը գլխարկ դարձրած Արարատը։ Վեհաշուք տեսարան է։ Մեր ուշադրությունը մարզային անցումներին էր բևեռված` Երևան- Արարատ- Վայոց ձոր` դիտակետում` Արփա, Եղեգիս գետերը։ Արփա գետի հովտում` ավանդական կանգառում նախաճաշեցինք և ուղևորվեցինք Եղեգնաձոր, քանի որ պայմանավորվածություն ունեինք Եղեգնաձորի Երկրագիտական թանգարանի հետ։ Բացառիկ վայոցձորյան նմուշները զարմացրեցին մեզ։ Ֆոտոշարը։

Հերմոնից քայլքով դեպի Արատես

Ձյունաթաթախվելով,

դժվարություն հաղթահարելով, իրերը քարշելով, ընկնելով- բարձրանալով հասանք տեղ։ Քայլքը տևեց մոտ մեկ ու կես ժամ։ Նշված ժամին հասանք տեղ, տեղավորվեցինք, սենյակները հարդարեցինք ու վերջ այլևս մեզ դրսից ներս բերել չէր լինի։ 

Ֆոտոշարը

Ազգագրական բաղադրիչով Ամենահամեղ գաթան․ Ազգագրական փառատոնգաթա պատրաստեցինք և համտեսեցինք։

Մեղուների համար կանդի պատրաստեցինք

Ձմեռային խաղերի ստուգատես իրականացրինք.

Ամենահամեղ ուտելիքները պատրաստեցինք և կերանք։ 

Թռան երեք օրերը, աչք թարթել չեղավ։ Գեղեցիկ, անմոռանալի տպավորություններով վերադարձանք

 Եվ ,այո, մենք գնում ենք կրկին սիրահարված` կրկին վերադառնալու խոստումով։ 

Անպայման Արատեսում լինել է պետք տարվա չորս եղանակներին` հատկապես ձմռանը։

Leave a comment