Դեպի Ապարանի ջրամբար

Aparan

Հեռավորություն՝ 59,2կմ

Ժամանակ ՝ 1 ժամ 12 րոպե

Եղանակը՝ այստեղ

Ճամփորդության օրը՝ մայիս-սեպտեմբեր

Մեկնում՝ 9։00՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի

Վերադարձ՝ մինչև՝ 17:00՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի

Տրանսպորտ՝ 30000դր

Նպատակը՝

  • ուսումնահայրենագիտական

Խնդիրները՝

Քայլք՝ Ապարանի ջրամբար — քայլարշավ Թուխ Մանուկ, Պողոս-Պետրոս /մոտ 2կմ

Ծրագրում կարելի է ներառել հետևյալ վայրերը՝

Ապարանի ջրամբար

Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի

 Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի

 Թուխ Մանուկ եկեղեցի

Սուրբ Վարդան մատուռ-դամբարան

Ապարանի ջրամբարը  բացառիկ գեղեցկությամբ հայտնի ջրամբար է, որը գրավիչ է տարվա բոլոր եղանակներին:

 Ապարանում կտեսնենք Սուրբ Խաչ եկեղեցին։ Համարվում է, որ այն կառուցվել է 4-րդ դարի վերջերին։ Եկեղեցին վերանորոգվել է 1877 թ.: Գրականության մեջ հայտնի է որպես «Քասախի բազիլիկա»:

Մեր հաջորդ կանգառն է Հին Զովունիի Պողոս-Պետրոս եկեղեցին: Այն կառուցվել է 5-րդ դարի առաջին կեսին՝ բազիլիկ հատակագծով։ 5-րդ դարի վերջին կամ 6-րդ դարի սկզբին Գրիգոր Գնթունի իշխանը տաճարը վերակառուցել է ներսից՝ պայտաձև, դրսից ուղղանկյուն խորանով գմբեթավոր եկեղեցու՝ երկայնական պատերին հզոր գմբեթակիր որմնամույթեր կցելով։

Զովունիի Պողոս-Պետրոս եկեղեցին հայ ճարտարապետության մեջ եկեղեցական շենքի նոր տիպի՝ գմբեթավոր դահլիճի առաջին օրինակն է։ Պողոս-Պետրոս եկեղեցին վերանորոգվել է 1896-ին, քարե կտուրի փոխարեն ծածկվել է փայտով։ 20-րդ դարում քանդվել են եկեղեցու ծածկը և հարավային պատը։

Ճանապարհին կտեսնենք Թուխ Մանուկ փոքրաչափ բազիլիկ տիպի միանավ եկեղեցին:

1962-1967 թթ-ին Ապարանի ջրամբարի շինարարության պատճառով Պողոս-Պետրոս եկեղեցու արևելյան կողմում եղած 4 դարի Թուխ Մանուկ եկեղեցին և հարավային կողմում եղած 5-րդ դարի Սուրբ Վարդան մատուռ-դամբարանը 1967 թ-ին տեղափոխվել են գյուղի արևելյան կողմում գտնվող Խաչեր կոչվող հատվածը և իրենց պահպանված չափով վերաշարվել։

Պողոս-Պետրոս եկեղեցին, ցավոք, մնացել է նույն տեղում և 1967 թ-ից սկսած տարեկան 3-4 ամիս մինչև պատուհանների բարձրությամբ մնում է ջրի գերության մեջ։ Այդ վիճակով էլ մինչև 2005 թթ. շինության պատերն ամբողջական վիճակում պահպանվում էին։ Միայն 2005 թ-ին եկեղեցու արևելյան պատը տևական ողողումներից հետո քանդվել է:

Ապարանի ջրամբարի հարթակում՝ երգ, պար, ազգային խաղեր

Անհրաժեշտ իրեր՝

  • բժշկական արկղիկ
  • սպորտային հագուստ, անձրևապաշտպան թեթև բաճկոն, քայլքին հարմար կոշիկներ
  • սնունդ՝ երկու անգամ սնվելու չափաբաժնով
  • գլխարկ
  • ջուր-ջրաման
  • կողմնացույց
  • արևապաշտպան քսուկ

Մասնակիցներ՝

Leave a comment