Եռօրյա ամառային ճամբարի հաշվետու պատում

20230608_192249

Ամառային եռօրյա ճամբար Արատեսում նախագծով հունիսի 8-10-ը Արևելյան և Արևմտյան դպրոցների 5-րդ դասարանցիների համատեղ ճամբար իրականացրինք Արատեսի դպրական կենտրոնում : Հայրենագիտական եռօրյա ճամբարը իր բաղադրիչներով՝ քայլքերով, լողով, հայրենագիտական կանգառներով հավեսի 3 օրեր էին:

Երբ կրթահամալիրի 2 դպրոցների սովորողնները համատեղ ճամբարի ընթացքում ընկերանում են, համերաշխ առօրյա ունենում, միասին մասնակցում բոլոր գործունեություններին, չեն առանձնանում և տարաձայնություններ չեն ունենում, այդ ճամբարը կարելի է համարել հաջողված: Այս ճամբարը իսկական ընկերության գեղեցիկ օրինակ էր: Միշտ չի ստացվում տարբեր դպրոցների սովորողներին 3 օրվա մեջ կապել, մտերմացնել իրար հետ: Այս անգամ ստացվեց, և ինձ համար ճամբարի ամենակարևոր արդյունքը հենց սա է:

20230608_192604

Հայրենագիտական քայլք ունեցանք դեպի հյուսիս-արևելք, Արատես գետին խառնվող փոքր վտակի ջրվեժը: Բոլոր ճամբարականները առաջին անգամ էին անցնում այս ճանապարհը: Այս ուղղությամբ հունիս-օգոստոս ամիսներին քայլելու համար ավելի անվտանգ է երեկոյան ժամ ընտրելը: Մենք քայլեցինք երեկոյան: Քայլքի ժամանակ իրար օգնելը, ընկերոջ համար ճանապարհ բացելը, սայթաքողին բարձրացնելը, դժվարացողին ձեռք մեկնելը աշավորդի համար մեր մշակած կանոնների մաս են կազմում: Այդպես կատակելով, իրար օգնելով, հետաքրքիր զրույցներով, մեր բոլոր հաղթահարած դժվար ու հեշտ ճանապարհների մասին հիշելով նույնիսկ չնկատեցինք՝ ինչպես հասանք գողտրիկ ջրվեժին, հիացանք, հանգստացանք ու հետ դարձանք:

Ֆոտոշարքը՝ Սմբատ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում:

Ուսումնական ժամերգությունը Արատեսի վանքում նույնպես ճամբարային գլխավոր բաղադրիչ է:

Դիանա Ղազարյանի ֆեյսբուքյան էջում:

Ուսումնական մեղվանոցում աշխատանքները շատացել են. մեղվաընտանիքները շրջանակներով համալրելու համար անհրաժեշտ է շրջանակներին լար քաշել, մոմաթերթ ամրացնել,ինչը արեցինք ճամբարականների հետ:

Իմ ֆեյսբուքյան էջից:

Տեսանյութը՝ այստեղ:

Որից հետո դրեցինք փեթակներում:

Իմ ֆեյսբուքյան էջից:

Միջավայրի խնամքը, աղբի տեսակավորումը նույնպես ճամբարականների առօրյայի կարևոր մասն են: Իսկ երեկոյան խարույկը, խարույկի շուրջ զրույցները, երգն ու շուրջպարը ինքնաբուխ են լինում:

գետում լող,

Հավեսի հունիս, հավեսի ճամբար:

Պատմում են սովորողները՝

Հասմիկ Գալստյան

Լրացվող…

Leave a comment