Ձմեռային ճամբար Արատեսում

Ճամփորդական նախագիծը:

Հունվարի 18-20-ը Արևմտյան դպրոցի ճամբարականները ճամբարեցին Արատեսում: Հունվար ամսին՝ անձյուն Արատես, առաջին անգամ էի տեսնում: 4-րդ տարին է՝ հունվարին ճամբար եմ ունենում Արատեսում, բայց անձյուն երբևէ չէի հանդիպել: Արատեսում ձմռանը ուղղակի ձյուն չի տեղում, այլ թափվում ու թափվում է անդադար, այնքան, որ ձյունածածկը ճամբարականների բոյից բարձր է կանգնում: Խենթանում եմ ձյունաշատությունից, պաշտում եմ: Այս անգամ՝ հունվար՝ անձյուն: Իհարկե, եղանակի տեսությանը հետևելով, գիտեի, որ ձյուն չի լինելու և ձմեռային մարզական խաղերի ստուգատեսը կմնա հաջորդ անգամվան, բայց ձմեռային ճամբարի այլ ուղղություններից նախագծային գործունեություններ էինք նախատեսել:

Ավանդական գաթաթխիկ Արատեսում ՝ Ազգագրական փառատոնի շրջանակում,

Մեղու թվ՝ Ուսումնական մեղվանոց՝ բնագիտատեխնիկական ստուգատես

Ազգագրական փառատոնը՝ ազգային խաղերով և ուսումնական ժամերգությունը՝ Աչեր Բաստաջյանի բլոգում:

Մարզական պարապմունք՝ պատասխանատու՝ Սամվել Խաչատրյան:

Եվ երեք օրերը թռչում են ակնթարթի պես…Վայելքի ճամբար, հավեսի հունվար, սեր Արատես…

Պատմում են սովորողները.

Դավիթ Մովսիսյան

Leave a comment