Երևանի Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում

Ճամփորդական նախագիծը:

Արևելյան դպրոցի հայրենագետի ակումբի սովորողների հետ ծրագրել էինք արտագնա պարապմունք անցկացնել Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում: Հայաստանի Ալպինիզմի ֆեդերացիայի նախագահ Սուրեն Դանիելյանը, ով ակումբի անդամ Աննա Դանիելյանի հայրիկն է, պայմանավորվեցինք, որ մարզիչները մեզ մի փոքր կսովորեցնեն ալպինիստական հմտություններ, նաև կայցելենք ինստիտուտի պատմության թանգարան: 

Աննան ընկերներին ամենայն մանրամասնորեն պատմել էր, թե ինչպես պետք է հագնվել, ինչ է իրենց այնտեղ սպասվում: Մենք պատրաստ էինք: 

Մեզ սիրով դիմավորեցին հենց ինստիտուտի մուտքի մոտ: Հետաքրքիր էր նայել մեծ ուսանող տղաների և աջիկների մեջ մեր սովորողներին: Աննայի հայրիկը մեզ ուղեկցեց թանգարան: Թանգարանում աշխատակցուհին պատմեց ինստիտուտի բացման, սպորտի ասպարեզում հայ մարզիկների հաջողությունների, հաղթանակների ու գավաթների մասին: Մենք շատ տպավորված էինք:

Այնուհետև մեզ սպասվում էր մարզադահլիճը՝ իր դժվարություններ հաղթահարելու հմտություններ սովորեցնող պատով և հմուտ մարզիչներով: Նախավարժանքից հետո, մարզիչների օգնությամբ համապատասխան միջոցառումներ կիրառելով՝ պարան, ամրագոտի, պաշտպանիչ գլխարկ կրելով, սկսեցին բարձրանալ պատը:

Իսկ վերջում տաք թեյի և համեղ խորտիկների հյուրասիրություն կազմակերպեցին:

Շնորհակալ ենք Սուրեն Դանիելյանին, Կառլոս Հովհաննիսյանին այսօրվա համար:

Պատմում են սովորողները.

Աննա Դանիելյան

Մարկ Անանյան

Աշոտ Ասատրյան

 

Leave a comment