Երևանի պատմության թանգարանում

20221129_122615

Ճամփորդական նախագծով Արևմտյան դպրոցի 5.1 դասարանի սովորողները նոյեմբերի 29-ին այցելեցին Երևանի պատմության թանգարան: Նրանք իհարկե ունեին նախնական իմացություն թանգարանի, Երևան քաղաքի, Էրեբունի բերդաքաղաքի մասին: Իսկ թանգարանում նրանք այնքան նոր ինֆորմացիա ստացան, հին Երևանի մասին, որ նոր գիտելիքը ամրապնդվեց ուսումնական խաղի միջոցով: Հին Երևանի մասին ինֆորմացիան շատ հետաքրքիր է մատուցվում 3D տեսանյութի շնորհիվ, որի ժամանակ Երևանի մակետի վրա ցուցադրվում է հին 6 եկեղեցիները, շուկաները, թաղամասերը, գետերը, որոնց մասին էլ խաղ է կազմակերպվում: Սովորողները շատ տպավորված, ոգևորված էին, երբ Երևանի խորհրդանիշների մոտ երդվման արարողության մասնակիցները եղան և խոսք տվեցին լինել արժանի քաղաքացի ՀՀ_ն համար:

Մենք պետք է լինեինք Անգլիական այգում, ըստ նախագծի, բայց ժամանակի սղության պատճառով գնացինք Կոմայգի:

20221129_123354

Որպես երևանյան այգիների, փողոցների բացահայտողներ, այս այգին ևս մեր դիտակետում էր:

Պատմում են սովորողները.

Յանա Բաղդասարյան

Արեգ Դուրյան

Լիլիթ Շարոյան

Մարիա Հովհաննիսյան

Մանե Մաչկալյան

Մարի Ավդալյան

Արինա Իսախանյան

Գոհար Թալանչյան

Մարիա Նավոյան

Միքայել Միքայելյան

Leave a comment