Բարձունքի հաղթահարում. Մեծեփ

«Բարձունքի հաղթահարում» նախագծերի շրջանակում սեպտեմբերի 1-ին հաղթահարելու ենք Փամբակի լեռնաշղթայի Գոմաձոր ավանի մոտակա բարձունքը’ հարավային գագաթը՝ Մեծեփ:

Հեռավորություն 67կմ, ժամանակ — 1 ժամ, 21 րոպե
Եղանակը՝ այստեղ:

Մասնակիցներ -4- 10-րդ դասարանցիներ

Պատասխանատուներ՝ դասավանդողներ

Մեկնում – սեպտեմբերի 1, ժամը՝9:20՝ Մայր դպրոցի կայանատեղի

Վերադարձ- 16:30՝ Մայր դպրոցի կայանատեղի

Կանգառներ՝

10.30 — Սևանի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի

11.00 — Բարձունքի հաղթահարում’ Գոմաձոր ավանից «Արքայական ճանապարհով» դեպի Մեծեփ բարձունք

14.00 _ Լող Սևանի Հանրային լողափում

15:15_Մեկնում

16:30-Ժամանում Երևան

Բարձունքը հաղթահարեւմ ենք Գոմաձոր ավանի մոտից (ըստ տեղացիների’ արքայական ճանապարհով)

Քայլքը միջին բարդության է։ Կա ավտոմեքենայի համար նախատեսված ճանապարհ, որը մինչեւ գագաթ տանում է։ Քայլքը իրականացվում է հենց այդ ճանապարհով։

Գագաթին կիկլոպյան ամրոցի պարիսպների հիմքի պահպանված հատվածներ կան, նաև մատուռ, որը կրում է լեռան անունը` Մեծեփ։

Անհրաժեշտ իրեր՝

  • օրապահիկ — բրդուճներ, քաղցր, միրգ/ 2 անգամ սնվելու չափաբաժնով
  • ջուր` 1-2 լիտր
  • Արևապաշտպան քսուկ
  • Արևապաշտպան գլխարկ
  • հարմարավետ սպորտային հագուստ, կոշիկ, գլխարկ, ձեռնոց
  • անհատական ախտահանիչ նյութեր
  • մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ, պոլիէթիլենային տոպրակներ
  • լողազգեստ, սրբիչ
  • Բուժարկղիկը` ինձ մոտ

Մասնակիցների ցանկ

Leave a comment