Եռօրյա ճամբար Արատեսում.անթափոն կենցաղ. ճամփորդապատում

20220623_141201

Երրորդ դասարանցիների ելքի և մուտք դեպի 4-րդ դասարան ճանապարհը սահուն և թեթև անցավ եռօրյա ճամբարի ընթացքում: Դասվարներ-կազմակերպիչ-առարկայական ուսուցիչ դասավանդողների խումբը կարողացավ փորձի փոխանակման արդյունքում կազմակերպված կենցաղ, առօրյա, միջավայրի խնամք, հայրենագիտական քայլքեր, լող գետում իրականացնել:

Մանրամասները դիտեք Լուսինե Պետրոսյանի բլոգում:

20220621_154616

Ճամբարի կարևոր բաղադրիչներից մեկը՝ ճիշտ կենցաղավարությունն է: Անթափոն կենցաղ վարելը հենց կրտսեր դպրոցից, կբերի նրան, որ ավելի մաքուր, կոկիկ միջավայր կունենանք: Ճամբարականները սովորեցին աղբը տեսակավորել՝ թուղթ, պլաստիկ, ուտելիքի մնացորդ, ապակի: Երբ թուղթը այրեցինք, պլաստիկը հասցրինք Երևան. Արատեսում պլաստիկի մշակման գործարան չկա, հասկացան, որ այդպես միշտ է պետք վարվել: Բնությունը մեր խնամքի և հոգատարության կարիքը ունի:

Ճամբարականները այցելեցին նաև մեղվանոց: Մեղվանոցում կատարված աշխատանքների մասին դիտեք Մեղու թվ-ի եթերներում.

Մեղու TV #10

Մեղու TV#11

Leave a comment