Եռօրյա Արատես. հաշվետու պատում

20220514_110741

Հետաքրքիր երթուղով, կանգառներով իրականացրինք հերթական ճամփորդությունը դեպի Արատես՝ այս անգամ՝ գարնանային Արատես: Կանաչի, երկնքի լազուրի ու  լեռների գոգավորություններում պահպանված ձյան ճերմակի ամենաչքնաղ համադրությունը՝ Արատեսում: Երբ այս ամենը տեսնում է քո աչքը, այլ է, երբ տեսնում ու լսում ես սովորողների հիացմունքը, հրաշքը իրական է դառնում:

Այս անգամ տեղավորվեցինք Սիրո տանը, իսկ որպես խոհանոց, ճաշասենյակ, ակումբ, ծառայեց Պանդոկը: Ստացված կենցաղը, ճամբարականների ակտիվ խոհանոցային գործունեությունը, խնամված միջավայրը, քայլքը եռօրյա ճամբարի կարևոր բաղադրիչն են: Իսկ հետադարձի ճանապարհին Սմբատաբերդի բարձունքի հաղթահարումը դարձավ ևս մեկ նվաճում, ձեռք բերում: Հայրենագիտական կանգառների, ճամբարային առօրյայի, բարձունքի հաղթահարման մասին մանրամասները՝ տեսանյութում:

Ճամբարականների պատումները.

Վաչե Վելիցյան

Եվա Գրիգորյան

Եվա Հակոբյան

Կատրին Ստեփանյան

Անետա Կտակյան

Մհեր Բարսեղյան

Մհեր Հակոբյան

Սուսաննա Հակոբյան

Լևոն Այվազյան

Միքայել Հակոբյան

Գեորգի Թամազյան

Leave a comment