Եռօրյա ճամբար Արատեսում

20211104_093300

Սեբաստացու օրերն՝ Արատեսի դպրական կենտրոնում

Նախագծի իրականացման ժամանակահատվածը.

Նոյեմբեր

Մեկնում՝ նոյեմբերի 12, ժամը՝ 9:30, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

Վերադարձ՝ նոյեմբերի 14,ժամը՝ 17:30_18:00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Երթուղին՝

thumbnail_Screenshot_20210613-091710_Maps

Մեկնում`

Երևան-Սևան- Հայրավանք- Մարտունի- Սելիմ- Շատին-Եղեգիս- Հերմոն- Արատես

Վերադարձ`

Արատես-Հերմոն-Եղեգիս-Գետափ-Արենի-Երասխ- Արտաշատ- Երևան

Նախագծի մասնակիցներ.

Արևմտյան դպրոց. 4-5րդ դասարանցիներ

Համակարգող դասավանդողներ՝ Արմինե Գոգինյան, Սեդա Թևանյան, Դիանա Ղազարյան

Նախագծի նպատակը.

  • Սեբաստացու օրերն Արատեսի դպրական կենտրոնում
  • հայրենաճանաչողություն
  • Արատեսի աշնանային աշխատանքներ, խնամք, ծառատունկ
  • ուսումնական մեղվանոց, աշխատանք մեղվապահի տանը
  • թթուդրիք
  • հարիսա

Նախագծի խնդիրները.

  • հավաքել տեղեկություններ հայրենագիտական կանգառների մասին
  • բլոգներում ունենալ պատումները ճամփորդության մասին
  • իրականացնել միջավայրի խնամք
  • մասնակցել նախագծային աշխատանքներին

Հայրենագիտական կանգառներ.

  • Հայրավանք
  • Սելիմի քարվանատուն
  • Գետեր՝ Եղեգիս, Արատես, Արփա
  • Զորաց եկեղեցի
  • Արատեսի վանք

Անհրաժեշտ պարագաներ.

  • քնապարկ
  • ուսապարկ
  • հագուստ երեք օրվա համար, սրբիչ, տաք հագուստ. բաճկոն, հարմար սպորտային կոշիկներ, փոխնորդ կոշիկներ, գուլպաներ, գլխարկներ
  • ձեռնոցներ, աղբի տոպրակ
  • հիգիենայի պարագաներ
  • ալկոգել
  • բրդուճներ , ջուր, թեյ առաջին օրվա համար
  • սեղանի խաղեր
  • լապտեր
  • սպասք՝  թղթից մեկանգամյա օգտագործման

Գիշերակաց` տատիկի տուն, գեղարվեստ, ուսուցիչների ընտանեկան սենյակ

Տրանսպորտի արժեքն է 80.000 դրամ/կրթահամալիրի մասնակի աջակցությամբ/

Եռօրյա ճամբարի արժեքն է `7000 դրամ, կրթահամալիրի մասնակի աջակցությամբ /տրանսպորտի գումարի մի մասը/

Մեքենա՝ 60 DA 077/ մերսեդես սպրինտեր/ վարորդ՝ Սամվել Սերոբյան

Առաջին օր./ նոյեմբերի 12

9:00- ուսումնական պատարագ

9:30- Մեկնում՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից

Հայրենագիտական կանգառներ.

  • Հայրավանք
  • Սելիմի քարվանատուն
  • 14:30 – ժամանում Արատես
  • 14:30 -15:30-իրերի տեղավորում
  • 15:30- ճաշ
  • 16:30-18:00- միջավայրի խնամք, մնացած բերքի հավաք
  • 18:00-19:00-հանգիստ
  • 19:30- ընթրիք, թեյախմություն
  • 20:00- թթուդրիք
  • 20:30- տաք վառարանի մոտ զրույց, անելիքների քննարկում, ընթերցումներ
  • 21:00 -հանգիստ
  • 22:00 -քուն

Երկրորդ օր՝/ նոյեմբերի 13

  • 8:30- վեր կաց
  • 9:00 – նախավարժանք
  • 10:00-նախաճաշ
  • 11:00- քայլքով Արատեսի վանք, շրջակա տարածք
  • 13:00- սուջուխի շարոցի պատրաստում
  • 14:30- ճաշ
  • 15:00 – հանգիստ
  • 16:00- հարիսայի պատրաստում
  • 17:00- ուսումնական մեղվանոց, աշխատանք մեղվապահի տուն- լաբորատորիայում`նախապատրաստում ձմեռանոցին
  • 18:00- ավանդական գաթայի պատրաստում
  • 19:00- թոնրային ընթրիք
  • 20:00- ընթերցումներ, զրույց, քննարկումներ, թեյախմություն համեղ գաթայով
  • 21:00- հանգիստ
  • 22:00-քուն

Երրորդ օր /նոյեմբերի 14

  • 8:00- վեր կաց
  • 8:30- նախավարժանք
  • 10:00- նախաճաշ
  • 10:30- միանում ենք համահայկական ծառատունկին, պտղատու ծառերի տունկ
  • իրերի դասավորում-հավաքում
  • 12:30- մեկնում
  • Կանգառ Եղեգիս գյուղում՝ քայլքով դեպի Զորաց եկեղեցի
  • Կանգառ Արփայի հովտում
  • 17:30-18:00- ժամանում Երևան

Մասնակիցներ՝

Leave a comment