Արատեսապատում

20210515_111904

Եռօրյա ճամբար Արատեսում նախագծով իրականացավ հերթական եռօրյա ճամփորդությունը դեպի Արատեսի դպրական կենտրոն: Այս անգամ խմբում ընդգրկված էին 4-5-րդ դասարանի մուտքի ճամբարի սովորողներ, նրանց հետ իրենց 6-7-րդ դասարանցի քույր-եղբայրներ: Խմբում իհարկե կային նաև Արևմտյան դպրոցի սովորողներ, ովքեր 3-4-երորդ անգամ էին լինում Արատեսում: Հրաշալի միջավայր համագործակցային ուսուցման համար. հմուտները օգնում, ընտելացնում էին նորեկներին՝ Արատեսյան միջավայրին, պայմաններին, կենցաղին: Լող գետում, ուսումնական մեղվնոցը՝ իր հետմեղրաքամյան աշխատանքներով, Արատեսյան քայլք, Սմբատաբերդի բարձունքի հաղթահարում. ահա ճամբարային կարևոր ուղղությունները, որոնք էլ դառնում են ճամբարային առօրյա:

Leave a comment