Մուսա լեռ

Մուսալեռ գյուղը գտնվում է Արմավիրի մարզում, Էջմիածին տանող ճանապարհին: Այս փոքրիկ գյուղը հանդիսանում է հայկական անկոտրուն ոգու և ազգային պայքարի խորհրդանիշը:

Հնագույն Մուսալեռ գյուղը գտնվում է Միջերկրական ծովի արևելյան ափին, պատմական Հայաստանում: Այս տարածքները այսօր գտնվում եմ թուրքական պետության կազմում: Այս գյուղը նշանավորվել է 1915թ. արյունալի դեպքերի ժամանակ՝ իր անկոտրուն պայքարով սեփական իրավունքների և տարածքների համար: Մեծ Եղեռնի տարիներին մարդիկ ստիպված լքում էին իրենց հայրենի տները, սակայն մուսալեռցիները խիզախեցին պայքարել թուրքական մարդասպան քաղաքականության դեմ և զենք վերցրեցին պայքարելու համար: Ավելի քան 4000 մուսալեռցի բարձրանալով մոտակա Մուսա լեռը, պայքարի դրոշ բարձրացրեցին թուրքական իշխանությունների դեմ:Չնայած սովին, ծարավին՝ 53 օր դիմադրեցին թուրք հրոսակներին:

Ֆրանսիացի և անգլիացի ծովագնացները մոտենալով Մուսա լեռին, փրկեցին մոտ 4200  հայի, նրանց տեղափոխելով Եգիպտոս: Առաջին աշխարհամարտից հետո նրանք վերադարձան իրենց հայրենի գյուղը, որը արդեն գտնվում էր Սիրիայի նոր սահմաններում:1939 թվականին Թուրքիան կրկին գրավեց Մուսալեռը: Բնակիչները վերջնականապես լքեցին գյուղը՝ ապաստանելով Լիբանանում և Հայաստանում:

Պատմական այս դեպքերը արտացոլված են Ֆրանց Վերֆելի <<Մուսա լեռան 40 օրը>> վեպում, որը 20րդ դարում մեծ հեղինակություն էր ձեռք բերել: Այն հայտնի էր Եվրոպայի հրեաների շրջանում Հոլոքոստի տարիներին: Գիրքը ոգևորում էր մարդկանց և ներշնչում ազատություն և փրկություն:

musaler-1Մինչ այսօր, այդ հերոսական պայքարի հիշողությունները մնացել են հայ նոր սերնդի մոտ: Ամեն տարի սեպտեմբերի երրորդ կիրակի օրը մարդիկ նշում են այս իրադարձությունը հատուկ ծիսակարգով և զոհաբերություն են մատուցում հերոսների հիշատակին: Նրանք պատրաստում են ավանդական կերակուր Հարիսան, թմբուկներ են զարկում և պարում ողջ գիշեր:
Հարիսան պատրաստում են գառան մսից և ցորենից: Նրա պատրաստման եղանակը և բաղադրությունը ունի շատ հին պատմություն և փոխանցվում է սերնդեսերունդ: Այս կերակուրը հյուրասիրում են ինչպես տոնական օրերին, այնպես էլ թաղման ժամանակ: Տոնի ժամանակ, մարդիկ պատրաստում են այս համեղ կերակուրը, հավաքվում են կրակի շուրջ, պարում ու երգում ազգային երգեր:

Continue reading “Մուսա լեռ”

Զորաց եկեղեցի

Զորաց եկեղեցին գտնվում է գետահայաց բլրի վրա։ Վերջերս անցկացված պեղումների ընթացքում հայտնաբերվել են շինությունների հիմքեր, որոնք թվագրվում են միջին դարերով` հենց այդ ժամանակ էլ հիմնվել է վանքը։ Հայտնաբերվել են լավ պահպանված պատեր և լուսամուտների բարավորներ։ Եկեղեցու առջև մի քանի կոպտատաշ պարզ տապանաքարեր կան` յուրաքանչյուրի վերջնամասում հստակ երևացող անցքով։ Այդ անցքերի նպատակը պարզ չէ, թեև, որոշ գիտնականների կարծիքով, քարերը հնադարյան են և քրիստոնեությունից առաջ այստեղ պաշտամունքի վայր է եղել։ Մնացած քարերն ավելի ուշ շրջանի են, այդ թվում` գեղաքանդակ մի քանի խաչքարեր։

Եկեղեցին կառուցվել է 14-րդ դ. (1303 թ.) Սյունյաց իշխան Տարսայիճ Օրբելյանի (որն Արենիում ապարանք ուներ) թոռան` Ստեփանոս Տարսայիճ եպիսկոպոսի կողմից։ Այդ ժամանակ Հայաստանը հեծում էր մոնղոլների լծի տակ (մոտ.1242-1344 թթ.). և նրանց պահանջով հայոց իշխանները պետք է մարտնչեին մամլուկների և դավադիր թուրքական ցեղերի դեմ, որոնք մրցակցում էին թագավորության հարուստ հողերի համար։

Զորաց եկեղեցին հայկական ճարտարապետական հուշարձանների շարքում առանձնանում է եզակի հորինվածքով։ Հայաստանում նման կառույցներ չեն պահպանվել։ Թաղածածկ կամ գմբեթավոր փակ սրահի փոխարեն եկեղեցին ընդհանրապես ներքին սրահ չունի. տանիքածածկ միակ հատվածները արևելյան խորանն ու նրան կից 2 ավանդատներն են, որոնցից ելք կա դեպի արևմտյան կողմի բացօթյա ընդարձակ բակը։ Եկեղեցին առանձնահատուկ է նաև նրանով, որ խորանը սովորականից բարձր է կառուցված` մոտավորապես ձիուց իջնողի համար հարմար բարձրության։ Իրականում հենց այդ նպատակով էլ կառուցվել է։

Զորաց եկեղեցին ծառայել է պատերազմ մեկնող զորքի համար, որպեսզի մարտիկները մեկնելուց առաջ եկեղեցու օրհնանքն ու սուրբ հաղորդություն ստանային։ Մարտից առաջ զորքը և ձիերն օրհնելն ընդունված կարգ էր, բայց Հայաստանում հենց այդ նպատակով կառուցված ուրիշ եկեղեցի չկա։ Առանձնահատուկ է նաև հեծյալ զինվորի բացօթյա հրապարակ-աղոթասրահ մտնելու գաղափարը։

Եկեղեցին կառուցվել է այն ժամանակ, երբ մոնղոլների պարտադրանքով հայոց զորքերը մամլուկների և թշնամի ցեղերի դեմ կռվելիս մասնակցում են Սիրիայի դեմ մղված հայտնի ճակատամարտին։

Եկեղեցին հիմնավերանորոգվել է 20-րդ դարում, և այժմ էլ այս տարածքում շարունակվում են պեղումները։

Սեպտեմբերի 22-25

սեպտեմբերի 22, ժամը՝ 7:00 քայլք Հրազդանի կիրճով դեպի դպրոց Արևելյան դպրոցի 5-րդցիների հետ

5-րդ դասարան

Շարունակում ենք 14-18- ի անավարտ աշխատանքները

Իմ գյուղը նախագիծ

4-րդ դասարան

Հայկ և Բել. առասպել

4-5-րդ դասարանցիներ

25-27 Ճամփորդություն դեպի Արատես

Հայկ և Բել. առասպել

ՀԱՅԿ ԵՎ ԲԵԼ

Հայկ և Բել

«Հայկ և Բել»-ը առասպելական ավանդավեպ է. ստեղծվել է հնագույն ժամանակներում, պահպանվել է Մովսես Խորենացու (V դար) և Սեբեոսի (VII դար) պատմություններում, իսկ առանձին պատառիկներ՝ նաև ժողովրդական զրույցներում:

Continue reading “Հայկ և Բել. առասպել”