Բարձունքի հաղթահարում. սեպտեմբեր

Նախագծի նպատակը.

  • իրականացնել ընտանեկան ճամփորդություն
  • հաղթահարել բարձունք,բլուր
  • լինել բնության գրկում,մաքուր օդին
  • ներգրավել ընտանիքի անդամներին

Նախագծի խնդիրները.

  • հավաքել տեղեկություն ճամփորդական վայրի մասին
  • կազմել ճամփորդական նախագիծ
  • գծել քարտեզը,հաշվել հեռավորությունը
  • ունենալ ճամփորդական պարագաներ
  • պատումը,տեսանյութը,ֆոտոները տեղադրել բլոգներում

Նախագծի մասնակիցներ.

5-րդ դասարանցիների ընտանեկան դպրոց

Նախագծի ժամանակահատվածը.

սեպտեմբերի 1-11

Նախագծի իրականացման ընթացքը.

Որոշվում է ճամփորդության վայրը,կազմվում է նախագիծը,գծվում քարտեզը,որոշվում է հեռավորությունը:Կարելի է ճամփորդել Երևանում,հարակից գյուղերում,այցելել որևէ եկեղեցի,տեսարժան վայր կամ պարզապես որևէ բլուր բարձրանալ,հաղթահարել բարձունք: Պատումը տեղադրել բլոգներում:

Leave a comment