Ավելի կանաչ Արևմուտք

Որոշեցինք,որ ամայի հատվածները ևս պետք է կանաչապատվեն,շնչեն,կյանքի կոչվեն։Այստեղ ,որտեղ աշխատում ենք,քարքարոտ էր ։Այդ պատճառով խոտ չի աճել։Հարկավոր էր վերին քարոտ շերտը հանել,տեղը հումուսով հարուստ հող լցնել և խոտի սերմ ցանել։Իրականում դժվարին աշխատանք էր։Շատ չարչարվեցինք,բայց կարևորը արդյունքն է։

Կունենանք էլ ավելի կանաչ Արևմուտք։Այսպես կփորձենք հնարավորինս շատ հատվածներ կանաչապատել: