Ծանոթ ,անծանոթ խաղողի թփերը

Այս անգամ էլ ուղղություն վերցրինք դեպի մոտակա շենքերի բակերում գտնվող խաղողի վազների ծագումնաբանությունը,պատկանելությունը  պարզելու։Ի զարմանս ինձ,որ ամեն օր անցնում եմ այդ ճանապարհով,հարևան շենքի բակում բավականին որթատունկեր հայտնաբերեցինք,որոնք ես նախկինում չէի նկատել։Աչափ ուրախացա,երբ պարզեցինք,որ ,օրինակ՝սև վաըրի խաղողատեսակի խնամակալը հենց մոտիկ կրպակի վարսավիր Գևորգ պապին է։Վերջինս սիրով մեզ պատմեց,որ վազան մատը ինքն է բերել,տնկել,խնամել դեռևս 15 տարի առաջ։Իսկ այժմ մեծաքանակ բերք է հավաքում,ինչու չէ՝ գինի պատրաստում։Որոշեցինք հաջորդ աշնանը համտեսել անուշահամ խաղողի ողկույզները։

Քայլքը իրականացրինք երկրորդ-երրորդ ճամբարականների հետ միասին։

Հին ու նոր չքնաղ գեղեցկուհի

Որքան հին,այնքան էլ նոր՝ հնամենի Երևան։Քաշում ես,դյութում,գերում։Ամեն անկյունդ որքան հին է,այնքան տաք է ու շնչող։

Այսօր երկարացված օրվա կազմակերպիչներով թափառեցինք քաղաքի հին թաղամասերում։Կոնդը դրանցից մեկն է։Բարձրադիր դիրքի համար այդպես անվանված այս թաղամասը բոլորվել է Սուրբ Հովհաննես եկեղեցու շուրջը և կարծես առանձին մի աշխարհ լինի ՝իր շուրջը այնքան տարբերվող նորարարությունից անմասն մնացած։Ամեն մի քար,ամեն մի ճաք,ամեն ծերպ,ցածրիկ պատ խոսում են,պատմում  իրենց մասին,իրենց լուռ պատմությունն են անում՝այնքա՛ն տարբերվող,ինքնքտիպ։Տեղափոխվելով այդ աշխարհ՝մոռանում ես մի պահ քո ով լինելը,որտեղից լինելը։Դա պարզապես մի տաքուկ անկյունն է հին Երևանի․․․Սիրելի հնամյա մեր քաղաք,հարատևիր քո հնությամբ․․.