Հունվարյան ուսումնական ճամբար 8-25

Ուսումնական ձմեռային ճամբար

Մասնակիցներ՝ տարատարիք ճամբարականներ

Տևողողությունը՝ հունվարի 8-25-ը

Նպատակը՝ մասնակցություն մարմնամարզական, բնագիտատեխիկական, տեխնոլոգիական ստուգատեսներին

  1. Նախապատրաստում մարմնամարզական սուգատեսին 

Մարմնամարզական խաղերի կազմակերպում

Շարժախաղեր

մարզախաղեր

Նպատակը- մարմնամարզություն, լող, հեծանիվ մարզաձևերի ներդրման, մարզական կարողությունների-հմտությունների ուսուցման փորձի ներկայացումը, ամփոփումը, խրախուսումը, տարածում,ստուգատեսների մասնակցություն,մարզական մրցաշարերին մասնակցություն։

Մարմնամարզական ստուգատեսի համար տրվող վարժություններ:

  • Կատարել շարային վարժություններ, «Հավսար», «Զգաստ», «Ազատ» միասյուն շարքից, շարափոխվել
  • Քայլով մարշ տեղում և ընթացքից
  • Օղակի պտտում 1 րոպե, տեղում և ընթացքով
  • Ցատկեր ցատկապարանով 2 ոտքով ցատկելով առաջ, 1 ոտքով, ցատկելով առաջ,վազքով
  • Մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծին առաջ և հետ, կանգ թիակների վրա, պառկած դրությունից, ոտքերի բարձրացում թեքում առաջ հասցնել հատակին գլխավերևում, ծնկները ուղիղ
  • Մարմնամարզական պատի վրա կախ դրությունից ոտքերի բարձրացում և իջեցում, 90 աստիճան
  • Տղաները` սեղմում հատակին, աղջիկները` մարզանստարանին, 5- 10անգամ
  • Պայմանական գծի վրայով քայլել, որևէ առարկա դրած գլխին:

Զիգզագաձև էստաֆետ
Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով բուլավաների արանքով, վազում են, շրջանցում 5-6 մետր հեռու դրված դրոշակը և ուղիղ գծով վերադառնում `մեկնարկ տալով հաջորդին:Նստարանների վրայով Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները բարձրանում են
նստարանի վրա, ձեռքերը կողմ տարածած անցնում են նստարանի վրայով, ցատկով իջնում` անցնելով որոշակի տարածություն, շրջանցում են դրոշակը և ուղիղ գծով վերադառնում:

Գնդակը տանել-բերել

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները գնդակը վազքով տանում են, դնում 5-6 մետր հեռու գտնվող օղակի մեջ,վերադառնում և ձեռքի հպումով մեկնարկ տալիս հաջորդ մասնակցին, ով վազքով գնում և բերում է գնդակը: Այսպես՝ մեկը տանելով, մյուսը բերելով խաղում են, մինչև բոլոր մասնակիցները մասնակցեն խաղին:

       2. Բնագիտատեխնիկական ստուգատեսի նախապատրաստում

https://partez.mskh.am/?p=7959

Փորձարկումներ

Բացօթյա գործունեություն

4. Տեխնոլոգիական գործունեություն

Ծեփ,նկարչություն,ապլիկացի

Ձմռան տեսարաններ

Leave a comment