Քայլք Հրազդանի կիրճով

Քայլարշավ

Քայլքի նկարագրություն

Ճամբարային մեկ օրը կիրականացնենք քայլք: Քայլքը կսկսենք Սուրբ Սարգիս եկեղեցուց՝ «Հայր մեր»-ով, որից հետո կիջնենք:

Գետի մի մեծ հատված՝ մոտ 15 կմ, հոսում է մայրաքաղաք Երևանի տարածքով: Երևանը Հրազդան գետի ափամերձ քաղաքներից մեկն է, որը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից, ինչի մասին վկայություն են գետի կիրճում հայտնաբերված քարայրները՝ հնագույն մարդկանց պատկանող աշխատանքային գործիքներով և այլ գտածոներով: Հրազդան կամ Զանգու (ուրարտերեն՝ Իլդարունի) գետը Արաքսի ձախ վտակն է, որը սկիզբ է առնում Սևանա լճից:

Հրազդան գետի այս հատվածը հրաշալի դիտակետ ունի՝ Մարզահամերգային համալիրը, այլ շինություններ: Հրազդան գետում երևանցիները սիրում են լողալ, ժամանակ անցկացնել: Այստեղ է գտնվում «Չռիկը», որի մոտ կանգառ կանենք, կդիտարկենք տարածքը քայլքի ընթացքում: Քարերի սիմֆոնիայի փոքր հատվածը կդիտենք:

Ապա կքայլենք դեպի մանկական երկաթուղի, ապա՝ Արամի փողոց: Քայլքի ավարտը՝ Չարենցի տուն -թանգարանի մոտ:

Չարենցի տուն-թանգարանի մոտից կուղևորվենք սքեյթ պարկ և օրը կավարտենք անիվների վրա:

Արդյունքում՝ Երևան քաղաքի նոր տարածքի ճանաչում, փողոցների ճանաչում, սովորողների ինքնագլորներով և անվաչմուշկներով սահելու հմտությունների ձեռքբերում, ամրապնդում:

Եղանակը՝ այստեղ:

Արշավականի ճամպրուկ

  • Ջուր-1լ
  • միրգ, բանջարեղեն
  • բրդուճ, քաղցր՝ իր և ընկերոջ համար
  • դեղորայք
  • արևապաշտպան քսուք, ախտահանիչ, անձեռոցիկ

Պատասխանատուներ՝ Արմինե Գոգինյան

Ճամփորդության օրը՝

Հունիսի 

Մեկնում՝ 9:30

Վերադարձ՝ 14:30

Տրանսպորտ՝ Մերսեդես սպրինտեր

Վարորդ

Մասնակիցներ՝ ճամբարականներ՝

Leave a comment