Էրեբունի արգելոց-թանգարան

351bea24163173fb31abf5bf60ada8de_XL

Ճամփորդության վայր՝ Երևանի Էրեբունի վարչական շրջան, Էրեբունի փողոց, Էրեբունի թանգարան-արգելոց

Ճամփորդական նախագիծ

Պատասխանատու՝ Արմինե Գոգինյան, Մարինե Ամիրջանյան

Օգնական՝ Սյուզաննա Սարգսյան

Ճամփորդության օրը՝ մայիսի 15,16

Մեկնում՝ ժամը՝ 11:40-Մայր դպրոցի կայանատեղի/ մուտքը ժամը՝ 12:10

Վերադարձ՝ 15:00՝ Մայր դպրոցի կայանատեղի

Նպատակը՝  

  • ճամփորդությամբ ուսուցում
  • արտագնա պարապմունք

Սովորողները կայցելեն թանգարան, կտեսնեն մ.թ.ա. սեպագիր արձանագրությունը, պեղումների արդյունքում հայտաբերված խեցեղենը, այլ իրեր, կծանոթանան հնագույն արգելոցին, կշրջեն ամրոցի տարածքում, կուսումնասիրեն այն, կիմանան Ուրարտական թագավորության շրջանում հզոր քաղաքներից մեկի` Էրեբունու մասին, Արգիշտի Ա-ի, Մենուայի իրականացրած շինարարական աշխատանքների մասին:

Նախագծի խնդիրները՝

Ուսումնասիրել Էրեբունի բերդաքաղաքի պատմությունը, Վանի թագավորության պատմությունը:

Տպավորությունների և ստացած տեղեկությունների մասին պատումի կամ տեսանյութի, ֆոտոպատումի տեսքով տեղադրել բլոգներում:

Որպես նախաճամփորդական աշխատանք՝ ուսումնասիրել ենք Վանի թագավորություն նյութը, Էրեբունի բերդաքաղաքի հիմնադրման մասին նյութը:

Ճամփորդության մասնակիցներ՝ 

Արևելյան դպրոցի 4.1, 4.3, 4.4 դասարաններ՝

Երթուղի՝

 Բաբաջանյան փողոց-Իսակովի պողոտա-Գարեգնին Նժդեհի հրապարակ-Նժդեհի փողոց-Արցախի փողոց-Էրեբունի փողոց

Տրանսպորտ՝

Մերսեդես սպրինտեր՝ 60 DQ077/Սարգիս Ավագյան՝  հեռ.098533504

Մերսեդես սպրինտեր՝ 60MM077/ Խաչիկ Կոկեյան՝ հեռ.077510216

Տրանսպորտի գումար՝ 24000դր

Գիդ- 4000դր

Մուտքավճարը՝ աբոնոմենտով

Մասնակիցներ՝

 

Leave a comment